16:57 02.12.2024
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Աստանայի ձևաչափը վերականգնելու և մոտ ապագայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև նախարարական հանդիպում անցկացնելու պլանների մասին՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար։
«Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում կվերականգնենք Աստանայի գործընթացը։ Մենք դա քննարկել ենք իմ ռուս գործընկերոջ հետ և մոտ ապագայում այն նորից կկազմակերպենք», – Անկարայում ասել է Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբասի Արաղչիին:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Աստանայի գործընթացը, որի երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, կարևոր դեր է խաղացել սիրիական կարգավորման հարցում։
«Կարևոր հաջողությունն այն էր, որ պատերազմը Սիրիայում որոշակի պահի դադարեցվեց Աստանայի գործընթացի օգնությամբ, կողմերը գտնվում էին հրադադարի վիճակում։ Դրանում մեծ մասնաբաժին ունի երեք երկիր։ Մյուս կողմից, ընդդիմությունն ու ռեժիմը (պաշտոնական Դամասկոսը) մեծ մասամբ հետևել են գործընթացին մասնակից երկրների սահմանած շրջանակին։ Վերջին տարիներին մենք շատ էինք ցանկանում, որ այս գործընթացը դառնա լավ հնարավորություն քաղաքական կարգավորման համար և այս հարցի շուրջ շատ ենք խոսել մեր իրանցի ընկերների և ռուս ընկերների հետ»,- ասել է Ֆիդանը։
Նա հիշեցրել է Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը։
«Մեր նախագահը ամենաբարձր մակարդակով մեկնեց բարեկամության ձեռքը և ևս մեկ անգամ ընդգծեց այս խնդիրը երկխոսության միջոցով արագ լուծելու անհրաժեշտությունը: Մենք չենք ցանկանում քաղաքացիական պատերազմի հետագա սրում, խաղաղ բնակիչների սպանություններ, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում, բացի դրանից, մենք չենք ցանկանում, որ մարդիկ նորից ստիպված լինեն լքել իրենց տները», – ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Հունիսի 28-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Դամասկոսի հետ 2012 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին։ Հուլիսի 12-ին նա հայտարարել է, որ ԱԳՆ ղեկավարին հանձնարարել է պատրաստել կարգավորման գործընթացի ճանապարհային քարտեզ։ Ֆիդանը նոյեմբերի վերջին ասել էր, որ Սիրիան դեռ պատրաստ չէ երկխոսության։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում08:30 19.05.2025
Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...
08:20 19.05.2025
Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղՄայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...
08:10 19.05.2025
Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններումԱնկախ եվրոպամետ թեկնածու, մայրաքաղաքի քաղաքապետ Նիկուսոր Դանը Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,17%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 45,83%-ը։ Այս արդյունքները հրապարակվել են Մշտական ընտրական վարչության կայքում՝ քվեաթերթիկների 98,56%-ի հաշվարկից հետո։ Ռումինական ԶԼՄ-ները Դանին հայտարարել են ընտրությունների հաղթող, 850.000 ձայն մնացել է հաշվելու, իսկ հավակնորդների միջև առկա […] ...
08:00 19.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 18.05.2025
Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...
23:30 18.05.2025
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ ՈւիթքոֆՄիացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...