13:58 03.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից անդրադարձել է իր՝ ավելի վաղ արած «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը։
«Ընդդիմության հարգարժան մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ այս դահլիճում, դահլիճից դուրս, սոցիալական ցանցերում անընդհատ վերադառնում են իմ այդ հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և անընդհատ բերում են հարթակ: Ես այսօր պետք է դրան անդրադառնամ: 2018 թվական կամ 2017 թվական, կամ 2016 թվական, Ղարաբաղն ի՞նչ է, Ղարաբաղն անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը: Մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթե այդպես է՝ ճանաչեիք:
Ընդ որում, որ մեզ վերագրվում է դավաճանական բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել, այս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ է եղել, որ ճանաչենք: Մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղն անկախ պետություն չէ: Շատ լավ, Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղն Ադրբեջան չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է՝ պարզ է, թե ինչ բանի կարձագանքեր: Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չէ:
Լավ, ժողովուրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է: Իսկ ի՞նչ է Ղարաբաղը: Ինչո՞վ է սա կարևոր, սա կարևոր է հետևյալ տրամաբանությամբ: Հարգելի գործընկերներ, որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, մաքսիմում 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա, պետք է կամ ծնվի երեխան կամ պետք է չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կամ սրանից բխող, կամ կեսարյան հատումով պետք է ծնվի, կամ բնական ճանապարհով պետք է ծնվի, կամ կենդանածին պետք է լինի, կամ մեռելածին պետք է լինի, կամ տղա պետք է լինի, կամ աղջիկ պետք է լինի:
Խնդիրը հետևյալն է, պատահական չէ, որ տասնյակ անգամ այս ամբիոնից Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլյան խոսքերն եմ մեջբերել: Այն բանը, որ մենք այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է: Եվ այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել մի հարցի, այնուամենայնիվ, այն ինչ տեղի է ունեցել ի՞նչ է, տեղի ունեցածը ի՞նչ է և ի՞նչ է նշանակում, ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է սխալ:
Վերջերս բոլորովին ուրիշ առիթով արձանագրեցի, որ այս վերջին առնվազն 4 տարում ամեն օր ինքս ինձ հարցեր եմ տվել և այդ հարցերին փորձել եմ պատասխանել: Եվ ես ուզում եմ ինչ-որ առումով այդ պատասխանի մի հատվածը կիսել նախ խորհրդարանի և հանրության հետ: Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել 2019 թվականին և ինչքանով է դա ճիշտ, և ընդհանրապես այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք կամ լավ, որը ես վարել եմ, ինչքանո՞վ է ճիշտ եղել այդ քաղաքականությունը և ինչքանով սխալ: Ես ուզում եմ ձեզ էլի իմ տպավորությունն ասել՝ հասկանալիորեն չհավակնելով բացարձակ ճշմարտություններ կրողի դերին:
Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ինչպես ես պատկերավոր ասացի՝ այդ իրավիճակը, կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ: Եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր։
Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու, շանս ստանալու առումով, ես պետք է ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս։ Կրկին ուզում եմ բառերը ճիշտ գնահատենք, ես ասում եմ պետություն ունենալու շանս է տալիս, հետևաբար շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը և հնարավորությունը»,-ասել է Փաշինյանը։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 18.05.2025
Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...
23:30 18.05.2025
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ ՈւիթքոֆՄիացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...
23:10 18.05.2025
Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալՊատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...
22:47 18.05.2025
Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...
22:20 18.05.2025
Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...