Իրանի ԱԳ նախարարը խոսել է Նախիջևանի հետ հարաբերությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Իրանի ԱԳ նախարարը խոսել է Նախիջևանի հետ հարաբերությունների մասին

12:01 07.04.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը նշել է, որ ԻԻՀ-ի հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ լավ են ընթանում: Այդ մասին հայտնում է Parstoday-ը:

Ուրբաթ օրը Նախիջևանի ինքնավար հանրապետության խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ ունեցած հանդիպման ժամանակ Մոհամմադ Զարիֆը հավելել է, որ երկու կողմերի միջև էլեկտրակայանների և ջրամբարտակների շինարարության նախագծերի իրագործումն իրականացվել է: Զարիֆը հստակեցրել է. «Իրանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը համագործակցության լավ հնարավորություններ ունեն արդյունաբերական անասաբուծության, առողջության և բժշկության, զբոսաշրջության, տրանսպորտի, սննդի արդյունաբերության ոլորտներում»:

Իրանի արտգործնախարարը ընդգծել է, որ անհրաժեշտ է  ընդլայնել բանկային կապերի ամրապնդումը, ուսանողական փոխանակումը և նահանգային հարաբերությունների խորացումը, Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգների և  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մարզերի միջև կապերի ավելացումը:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Վազիֆ Թալիբովը  ևս ասել է, որ Իրանի և Նախիջևանի քաղաքացիները հեշտությամբ են անցնում սահմանի երկու կողմերում, և զբոսաշրջիկների թիվը ավելացել է, և իրանցի ուսանողները շարունակում են սովորել Նախիջևանի Հանրապետությունում` առանց որևէ խնդիրների:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ պետք է խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ մաքսային համագործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP