13:47 07.04.2018
Հայաստանում Ռուսաստանի արդեն նախկին դեսպան Իվան Վոլինկինի հեռանալուց հետո Մոսկվայից Երևան է ուղարկվել նոր դիվանագետ, որ մինչ այդ պաշտոնավարել է Եվրոպայում ռուսաստանյան ներկայացուցչություններում։
«Ժամանակ» օրաթերթը քննել է, թե ինչու է Մոսկվան Երևան գործուղել հենց Եվրaմիությունում ու Ատոմային էներգիայի եվրոպական համագործակցության կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Կոպիրկինին։
«Հայ-ռուսական հարաբերություններում դեսպանները մեծ դերակատարություն չունեն և հիմնականում կատարում են տեխնիկական ֆունկցիաներ»,– նշում է թերթը։
Սակայն, մյուս կողմից, դեսպանը մարմնավորում է Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ ելնելով օրվա խնդիրներից ու օրակարգից։
Վոլինիկինի դեսպան լինելու ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները որոշակի ճգնաժամ են ապրել և հեռու են բնականոն լինելուc։ Սա մասնավորապես պայմանավորված էր նաև Ապրիլյան պատերազմով, որի ժամանակ հայկական հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններ գեներացվեցին՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ու պատերազմի չկանխարգելման մոտիվներով, սակայն դա ամենը չէ։
«Վոլինկինը կհիշվի իր մի քանի հակաարևմտյան էպատաժային հայտարարություններով, որոնց երբեմն հարկադրված էին արձագանքել անգամ Հայաստանի իշխանությունները»,– նշվում է հոդվածում։
Նոր դեսպանի նշանակումը որոշակի երկիմաստություն է պարունակում։ Կոպիրկինը վերջին շրջանում աշխատել է եվրոպական կառույցներում և թերթի բնորոշմամբ՝ Երևանում խմբագրելու է Հայաստանի իշխանությունների եվրոպական քաղաքականությունը։
Մյուս կողմից, ըստ թերթի, Ռուսաստանը հավանաբար ընդունում է Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների նոր մակարդակը և այստեղ է գործուղում մի մարդու, ով կարող է այդ պայմաններում աշխատել Ռուսաստանի շահերի համար։
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...
09:00 16.06.2025
Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխաԻրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...