17:50 17.12.2024
2024 թ․ դեկտեմբերի 12-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանն աշխատանքային այցով գտնվել են Արարատի մարզում։
Տեսչական մարմնի ղեկավար կազմը՝ Արարատի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արգամ Կոստումյանի ուղեկցությամբ և տարածքային ստորաբաժանման մասնագետները վերահսկողական շրջայցեր են իրականացրել Արարատի մարզի տարբեր բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու համայնք-պետություն համագործակցությամբ պետական և սուբվենցիոն ծրագրով շրջանակներում իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին։
Մասնավորապես՝ ղեկավարի տեղակալները ծանոթացել են Ուրցաձոր համայնքի մանկապարտեզի վերակառուցման, Արտաշատի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքներին, ինչպես նաև Այգեստան բնակավայրի դպրոցի կառուցման աշխատանքներին։
Ուրցաձոր համայնքի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներում Տեսչական մարմնի մասնագետների տեղազննության և տեղում առկա աշխատանքային նախագծի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ՝ նախագծի և կատարված աշխատանքների միջև։
Տեղում կապալառու կազմակերպությանը տրվել է ցուցում դադարեցնել շինարարական աշխատանքները և շինությունը բերել նախագծային տեսքի։
Արձանագրվել է նաև, որ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում դպրոցի կառուցման շինարարական աշխատանքներում ընդգրկված աշխատակիցներն ապահովված չէին անհատական պաշտպանիչ միջոցներով, որի հիմքով Տեսչական մարմինը դիմել է գործընկեր՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, առաջարկվելով իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Արտաշատի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքների ընթացիկ փուլում տրվել են ցուցումներ շինարարական աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ նախագծով նախատեսված թեքահարթակը ենթարկել փոփոխության և այն կառուցել շինարարական նորմերին համապատասխան։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի կողմից ՀՀ տարբեր մարզեր նմանատիպ վերահսկողական այցերը լինելու են պարբերաբար և շարունակական։
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...