12:43 18.12.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի պետ Ա. Ա.-ն, իր տեղակալի և նույն ստորաբաժանման աշխատակից Հ. Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք Ա. Շ.-ին Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերում բացօթյա առևտրով զբաղվելու թույլտվություն տրամադրելու գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու, այն է՝ Ա. Շ.-ի նախընտրած վայրերում սրճեփ սարքերը տեղադրելուն և գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրելու համար նրանից պահանջել են խոշոր չափի՝ ընդհանուր՝ 2700 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:
Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Շ.-ն 2024 թվականի հուլիսի 28-ին Հ. Ս.-ին փոխանցել է 2700 ԱՄՆ դոլար կաշառք, որն էլ վերը նշված պաշտոնատար անձինք հաջորդ օրը աշխատավայրում բաժանել են միմյանց միջև:
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջիններիս կաշառք տալու համար Ա. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
16:35 16.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...
16:28 16.06.2025
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...
16:20 16.06.2025
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններՀունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...
16:14 16.06.2025
Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհինՀունիսի 13-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Մարգարիտ Հ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
16:08 16.06.2025
Ավշար բնակավայրում հողամասի և նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետԱրարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,966 հա մակերեսով հողամասի և 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 21 միլիոն 622 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
16:00 16.06.2025
Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարներըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել Դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, 2024 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել էր Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր […] ...