Ինչո՞ւ է կառավարությունը ՀԴՄ-ների ներկրման արհեստական մենաշնորհ ստեղծել. «168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Ինչո՞ւ է կառավարությունը ՀԴՄ-ների ներկրման արհեստական մենաշնորհ ստեղծել. «168 ժամ»

16:43 07.04.2018

«168 Ժամ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 662-Ն որոշմամբ ՓՄՁ-ների համար սահմանվել էին ՀԴՄ-ների իրացման գներին վերաբերող մի շարք մեղմ դրույթներ, որը, սակայն, ուժը կորցրած է ճանաչվել 2017 թվականի օգոստոսի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 861-Ն որոշմամբ: Եթե նախկինում նախատեսվում էր ՀԴՄ-ի գնի տարբերակված մոտեցում` կախված հարկ վճարողի շրջանառության ծավալից և գործունեության վայրից, օրինակ՝ 2013 թվականի արդյունքներով մինչև 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների համար ՀԴՄ-ի գինը սահմանվում էր 30 հազարից մինչև 150 հազար դրամ, ապա այժմ ՀԴՄ-ների իրացման գինը սահմանվել է 160.000 դրամ՝ անկախ տնտեսվարողի շրջանառության մեծությունից:

Միակ բացառությունը սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնողների համար է, ինչը գործում էր նաև նախկինում:

Մինչդեռ մասնագետները վստահեցնում են, որ Հայաստանին համանման երկրներում, օրինակ՝ Վրաստանում և այլն, որտեղ չկա մենաշնորհ, և ցանկացածը կարող է ներկրել, նույնանման ՀԴՄ-ների գինը տատանվում է 60-90 հազար դրամի սահմաններում։

Այս հարցը մամուլում գրեթե չի արծարծվում, ՊԵԿ-ի չինովնիկներն էլ գերադասում են չխոսել այդ մասին։ Սակայն այս փոփոխությունը բավականին ծանր է լինելու փոքր ու միջին ձեռնարկատերերի համար:

ՀԴՄ-ների իրացման գները սահմանում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրումն ու իրացումը բացառապես իրականացնում է ՊԵԿ-ի ենթակայությամբ գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը: Վերջինիս կողմից ներկրված նոր սերնդի ՀԴՄ-ները դրանց ներդրման սկզբնական փուլում վաճառվում էին 369.600 դրամով: Հետագայում կառավարությունը որոշեց իջեցնել դրանց գները, մասնավորապես՝ սահմանելով հետևյալ մեծությունները. 2013 թվականի արդյունքներով 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 150 հազ. դրամ 2013 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 120 հազ. դրամ, 2013 թվականի արդյունքներով 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 80 հազ. դրամ, 2013 թվականի արդյունքներով մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար՝ 60 հազ. դրամ, գյուղերում (բացառությամբ սահմանամերձ գյուղերի) հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնողների համար՝ վերը նշված գների 50 տոկոսը:

Ստացվում է, որ տարեկան մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ի գինը թանկացել է 2 անգամ: Միաժամանակ, տարեկան մինչև 30 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող տնտեսավարողի համար, որն իր գործունեությունն իրականացնում է գյուղում, նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռքբերման ծախսը 60 հազարից դարձել է 160 հազար դրամ, իսկ գյուղում գործունեություն իրականացնող սկսնակ (մինչև 5 մլն շրջանառություն ունեցող) ընկերության համար՝ 30 հազարից` 160 հազար դրամ: Պարզ չէ, թե ինչո՞ւ է կառավարությունը վերացնում տարբերակված մոտեցումը և խոշորի ու ՓՄՁ-ների համար սահմանում նույն գինը։

Պարզ չէ, թե ինչո՞ւ է կառավարությունը ՀԴՄ-ների ներկրման արհեստական մենաշնորհ ստեղծել՝ այդ իրավունքը վերապահելով ՊՈԱԿ-ին։ Առավել ևս պարզ չէ, թե ի՞նչ տրամաբանությամբ է կառավարությունը պարբերաբար փոխում պարտադիր կիրառման ենթակա սարքերի գինը, եթե դրանք մնում են նույնը, և ինչպե՞ս է գնահատվում դրանց ազդեցությունը՝ հատկապես փոքր և միջին ընկերությունների վրա, մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին այն ձեռք է բերվում սկսնակ ձեռնարկատերերի կողմից, որոնք դեռ չեն գեներացրել ձեռնարկատիրական եկամուտ և ունեն նախնական կապիտալի խնդիր: Այս հարցերի պարզաբանման համար դիմել ենք ՊԵԿ, և առաջիկայում կներկայացնենք նաև նրանց դիրքորոշումը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP