14:55 08.01.2025
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայությունը այս շաբաթ նախագահ Յուն Սեոկ Յոլի կեցավայրն ամրացրել է փշալարերով և բարիկադներով։ Անվտանգությունն օգտագործել է ավտոբուսներ՝ արգելափակելու մուտքը դեպի կեցակավայր։
Չորեքշաբթի օրը՝ հունվարի 8-ին, Յուն Սեոկ Յոլի փաստաբաններից մեկն ասել է, որ նախագահը չի կարող համաձայնել ձերբակալման հրամանին, քանի որ այն տրվել է ոչ պատշաճ իրավասությամբ, և Կոռուպցիոն պրակտիկայի գլխավոր գրասենյակը իրավասու չէ քննել գործող ղեկավարին:
Միևնույն ժամանակ, Կոռուպցիոն պրակտիկայի գլխավոր գրասենյակի ղեկավարը, որը ղեկավարում է հետաքննությունը, խոստացել է ձերբակալել ժամանակավոր պաշտոնանկ արված նախագահին այն բանից հետո, երբ վերահրապարակվել է հրամանը:
«Մենք ամեն ինչ անելու ենք մեր նպատակին հասնելու համար՝ այս անգամ ավելի զգուշավոր պատրաստվելով երկրորդ հրամանը կատարելու համար», – ասել է նա խորհրդարանական հանձնաժողովին:
Ձերբակալության տարբեր սցենարները, ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, ներառում են ոստիկանության հատուկ ստորաբաժանումների և ծանր տեխնիկայի մոբիլիզացում՝ բարիկադները անցնելու համար, որից հետո ավելի քան 2000 ոստիկաններ կհեռացնեն նախագահի գվարդիան, ինչը կարող է տևել մինչև երեք օր։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը երկրում ռազմական դրություն հայտարարեց։ Դա պայմանավորված էր ոչ թե ռազմական սպառնալիքով, այլ ներքին իրավիճակով։
Ռազմական դրությունը տևեց մի քանի ժամ, բայց դա նշանավորեց Հարավային Կորեայում քաղաքական ճգնաժամի սկիզբը։ Իրավապահները հետաքննություն են սկսել նախագահի դեմ։ Յուն Սեոկ Յոլը հեռացվել է նախագահի պաշտոնից, երկրի Սահմանադրական դատարանը սկսում է իմպիչմենտի դատավարությունը։
Հարավային Կորեայի դատարանը հունվարի 1-ին Յուն Սեոկ Յոլին ձերբակալելու օրդեր է տվել, սակայն անվտանգության ուժերը չեն կարողացել նրան կալանավորել նախագահական գվարդիայի դիմադրության պատճառով։ Դատարանը կրկին կալանքի որոշում է կայացրել։
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...