Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտերի թվայնացման վերաբերյալ հանդիպում-քննարկում ՔՏՀԱ տեսչական մարմնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտերի թվայնացման վերաբերյալ հանդիպում-քննարկում ՔՏՀԱ տեսչական մարմնում

17:56 20.01.2025

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հանդիպում-քննարկում են կազմակերպել՝ նպատակ ունենալով քննարկել 𝐮𝐫𝐛𝐚𝐧.𝐞-𝐠𝐨𝐯.𝐚𝐦 թվային հարթակի միջոցով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտերի ներկայացման գործընթացի կազմակերպումը։

Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, Կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանը, ինչպես նաև «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրեն Վահագն Մխիթարյանը։ Նրանք մանրամասն ուսումնասիրել են էլեկտրոնային եղանակով շահագործման ընդունման հանձնաժողովի ակտերի (ձև 𝟑-𝟐-𝟏) տրամադրման ամբողջական գործընթացն ու դրա շրջանակներում ներգրավված կառույցների գործառույթները։ Քննարկվել են նաև գործընթացի հաջորդական գործարկմանն առնչվող հարցեր։

Սուրեն Մինասյանը նշել է, որ համակարգի աշխատանքի բարձր որակն առաջնահերթ նշանակություն ունի։ Նա ընդգծել է, որ պետք է ապահովել ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար տեղեկատվության հասանելիությունը, այլև կառույցի աշխատակիցների իրազեկվածությունը՝ համակարգի առանձնահատկությունների և սպասվող փոփոխությունների վերաբերյալ։

«Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրեն Վահագն Մխիթարյանը ներկայացրել է համակարգի ծրագրային ապահովման շղթան, որն արդեն պատրաստ է անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար։ Նա նաև ներկայացրել է հետագա քայլերի հաջորդականությունն ու հստակեցրել դրանց իրականացման ժամանակացույցը։

2025 թվականի հունվարի՝ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես 𝐮𝐫𝐛𝐚𝐧.𝐞-𝐠𝐨𝐯.𝐚𝐦 հարթակի միջոցով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

BACK_TO_TOP