16:46 21.01.2025
Մոսկվան Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում որևէ մեկի կողմը չի զբաղեցնում․ Ռուսաստանն առաջին հերթին խորապես շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ և իր եղբայրական ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ։
Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, որ հաճախ ինչպես պաշտոնական շրջանակներում, այնպես էլ մամուլում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումների սինխրոնացում, երբեմն էլ դրանք նույնանում են, և այդ իրավիճակում ինչպե՞ս կարող է Մոսկվան նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում որևէ կողմ չի զբաղեցնում։
«Ձեր հարցից ելնելով՝ Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հարավային Կովկասի պրոբլեմատիկայի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերում մենք որևէ մեկի կողմն ենք զբաղեցնում, բայց այդպես չէ։ Մենք զբաղվում ենք հարցերով, որոնք, մեր կարծիքով, ակտուալ են։ Զբաղվում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով՝ հիմնված մեր այն խորը հետաքրքրության վրա, որ մեր եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը ։Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը ռազմավարական և դաշնակցային գործընկերություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։
«Մոսկվան խորապես հետաքրքրված է դրանով (խմբ․ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ)՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք Հարավային Կովկասից հեռու են տեղակայված և առաջ են մղում այլ օրակարգ, որը նպատակ ունի հնարավորինս երկար պահպանել այստեղ լարվածությունը՝ հուսալով, որ այդ լարվածության շրջանակներում նրանք ավելի արդյունավետ կերպով առաջ կտանեն իրենց համաշխարհային քաղաքական շահերը»,-նշել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք 2020-2022 թվականներին Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան)՝ երկրների առաջնորդների մակարդակով։
Լավրովի բնորոշմամբ՝ այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես ընդհանուր կարգավորման, խաղաղության պայմանագրի, հաղորդակցությունների ապաշրջափակման, այնպես էլ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերին։ «Մենք այդ աշխատանքին մասնակցում ենք այնքանով, որքանով մեր մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից․ ո՛չ ավել, ո՛չ պակաս»,-եզրափակել է Լավրովը։
09:00 19.05.2025
Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում08:50 19.05.2025
Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել ԲայդենինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախորդ նախագահ Ջո Բայդենին, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մելանյան և ես տխուր ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման համար: Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ […] ...
08:38 19.05.2025
Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցումԱյս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...
08:30 19.05.2025
Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...
08:20 19.05.2025
Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղՄայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...
08:10 19.05.2025
Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններումԱնկախ եվրոպամետ թեկնածու, մայրաքաղաքի քաղաքապետ Նիկուսոր Դանը Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,17%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 45,83%-ը։ Այս արդյունքները հրապարակվել են Մշտական ընտրական վարչության կայքում՝ քվեաթերթիկների 98,56%-ի հաշվարկից հետո։ Ռումինական ԶԼՄ-ները Դանին հայտարարել են ընտրությունների հաղթող, 850.000 ձայն մնացել է հաշվելու, իսկ հավակնորդների միջև առկա […] ...
08:00 19.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...