13:49 23.01.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար Երևանի համար ընդունելի են բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն Հայաստանի Հանրապետության շահերից բխող սկզբունքները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար առկա հարթակների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության մասին։
Նրա խոսքով՝ բանակցային այն հարթակներում, որտեղ կհարգվեն Հայաստանի Հանրապետության և, առհասարակ, պետությունների սուվերենության շահերից բխող սկզբունքները, Երևանի համար ընդունելի են։
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցը նաև հենց դրա մասին է։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում մեր ներկայացրած առաջարկներին, ապա ես կարծում եմ, որ դրանք այդքան էլ չեն տարբերվում միմյանցից, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա էքստերիտորիալ տարածքի մասին այնպես, ինչպես «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների վերագործարկման մասին՝ յուրաքանչյուր պետության սուվերենության ներքո»,-ընդգծեց Հովհաննիսյանը։
Վերջինիս բնորոշմամբ՝ հայ-ադրբեջանական բանակցությունները բազմակողմ հարթակներով են տեղի ունենում, և Երևանն օգտագործում է բոլոր հնարավորություններն՝ առաջ տանելու համար խաղաղության օրակարգը։
«Մենք չենք ֆիքսվում կոնկրետ մեկ հարթակի վրա, որովհետև կարծում ենք, որ մեկ հարթակում մինչ այս այդքան էլ արդյունավետ չեն եղել այդ քննարկումները»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։
15:50 16.06.2025
Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունՀունիսի 14-15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում: Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից […] ...
15:40 16.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստըՀունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...