Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.74 oC

Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. վարչապետ

17:16 23.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը՝ ամբողջությամբ.

Հարց – Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե Եվրոպան ավելին է քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ` Հայաստանը, բայց կան նաև երկրներ, որոնք չեն ցանկանում միանալ ԵՄ-ին, ինչպես, օրինակ` Շվեյցարիան կամ Նորվեգիան, բայց նրանք ևս ցանկանում են ունենալ սերտ կապեր ԵՄ-ի հետ։ Այսպիսով, վերջերս դուք սեղանին եք դրել ԵՄ-ին միանալու մասին օրինագիծը։ Ասացեք խնդրում եմ` Հայաստանի նման երկրի համար այսպիսի քննարկումն ի՞նչ նշանակություն ունի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն։ Իրականում նախաձեռնությունը պատկանում է քաղաքացիական հասարակությանը, և նրանք ԵՄ անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրինագիծ ներկայացրեցին: Մեր Կառավարությունը հավանություն տվեց և կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի այդ օրենքը, ինչն իրավաբանորեն կնշանակի, որ մենք սկսում ենք Եվրամիությանն էլ ավելի մոտենալու գործընթացը։

Ինչո՞ւ ենք մենք ցանկանում Եվրամիությանը մոտ լինել։ Որովհետև մենք ժողովրդավարություն ենք, և երբ մեկը հանդիսանում է ժողովրդավարություն, նա ցանկանում է ժողովրդավարությանը լինել մոտ կամ գտնվել այդ հոսանքի մեջ։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հիմա մենք շատ սերտ համագործակցում ենք ԵՄ-ի հետ և եթե անկեղծ լինեմ, վերջին տարիներին ահռելի փոփոխություններ ու զարգացումներ են տեղի ունեցել մեր հարաբերություններում։ Օրինակ, մենք սկսել ենք վիզաների ազատականացման մասին բանակցությունները, ինչը մեր օրակարգում եղել է երկար տարիներ, բայց մենք չենք կարողացել նույնիսկ բանակցություններ սկսել։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս շուտ այն ավարտել և ստորագրել։

Հիմա Հայաստանը ներառված է Խաղաղության եվրոպական հիմնադրամում, որը նույնպես շատ կարևոր է։ Եվրոպական քաղաքացիական առաքելությունն այժմ մեր երկրում է գտնվում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Մենք այժմ գտնվում ենք ԵՄ-ի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլում։ Մենք շատ սերտորեն ենք համագործակցում։

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, իհարկե մենք ցանկանում ենք ԵՄ-ին մոտ լինել նաև տնտեսական առումով։ Բայց մյուս կողմից մենք ուզում ենք տնտեսապես մոտ լինել նաև մեր տարածաշրջանային երկրների հետ։ Որովհետև, դժբախտաբար, մեր անկախության հենց սկզբից գտնվել ենք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև մեր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ էին և շարունակում են փակ մնալ։

Եվ մատակարարման շղթայում փոփոխություն մտցնելու նպատակով, ընդ որում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ գլոբալ առումով, մենք սեղանին ենք դրել մեր առաջարկը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», որի հետ հուսով եմ` ծանոթ եք։ Այս նախագիծը մեր տարածաշրջանային փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելու մասին է, և նաև ստեղծելու նոր հաղորդակցության ուղիներ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ, խորացնելու մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ:

Բայց այն նաև կապ ունի Եվրամիության հետ, որովհետև երբ այս ծրագիրն իրագործվի, մենք կունենանք նոր շղթայական երթուղի Հայաստանով դեպի Եվրոպական միություն։ Սա զուտ տնտեսական հարց չէ, այն նաև շատ կարևոր անվտանգային գործոն է, որովհետև Դուք նոր նշեցիք փոխկախվածությունը որպես համընդհանուր կայունության ու անվտանգության շատ կարևոր գործոն։ Բայց իհարկե, այս նախագիծը կյանքի կկոչվի, երբ մենք Ադրբեջանի հետ կարողանանք կայուն խաղաղություն հիմնել, ինչը դժբախտաբար դեռ չի հաջողվել, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Նաև շատ կարևոր է, որ մենք կարողանանք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր հաստատել, և այս ուղղությամբ ևս աշխատում ենք։ Հաճախ մարդիկ ինձ հարցնում են` արդյոք ես լավատես, թե վատատես այս հարցում։ Պետք է ասեմ, որ ես ոչ լավատես եմ, ոչ վատատես։ Ես պրագմատիկ եմ և հասկանում եմ, որ պետք է աշխատենք այնքան, մինչև խնդիրը լուծվի։

Ամենակարևորը խաղաղության օրակարգից չշեղվելն է, մենք պետք է կենտրոնանանք դրա վրա` որպես նպատակ և աշխատել առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց սրա համար, իհարկե, մենք միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք, և ես հույս ունեմ, որ այս աջակցությունը կլինի:

Հարց – Շնորհակալություն պրն․ վարչապետ։ Դուք հիշեցրեցիք իմ նախկին ղեկավարին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժակ Դելերին, ով ասում էր, որ պետք չէ ընտրություն կատարել լավատես կամ վատատես լինելու միջև, պետք է ուղղակի լինել նախաձեռնող։

Հիմա մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է, որ մնացածը կանգնեն իր կողքին։ Եվ դուք այն երկրներից եք, ում բոլորը կասեն` գիտեք, լավ կլինի դուք լինեք ինձ հետ, և եթե ինձ հետ չեք, ուրեմն իմ դեմ եք։ Կա ԱՄՆ, բնականաբար Չինաստանը, և հենց ձեր տարածաշրջանում ևս կան խաղացողներ՝ Ռուսաստանը, Ծոցի երկրները, Եվրոպան։ Ինչպե՞ս եք այստեղ կողմնորոշվելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Սա է պատճառը, որ մենք որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, Ռուսաստանի հետ, տարածաշրջանային ուժերի հետ։

Շատ կարևոր են մեր հարաբերություններն Իրանի հետ։ Արդեն ասացի, որ փորձում ենք դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության գործարքի հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե դա հեշտ չէ։ Բայց մյուս կողմից, ես չեմ կարծում` դա անհնարին է։ Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք թափանցիկ ենք մեր մտադրություններում մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ։

Դուք խոսեցիք Եվրամիությանը մոտենալու մեր որոշման մասին, բայց մենք ինտենսիվ կերպով փորձում ենք մեր դիրքորոշումներով կիսվել Իրանի հետ, Ռուսաստանի հետ, և մնացած մեր գործընկերների հետ, որովհետև Հայաստանն անկախ պետություն է և թեև գտնվում ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, այն նաև փոփոխությունների մեծ հնարավորություն է բացում։ Ակնհայտորեն, փոփոխությունների ժամանակաշրջաններն իրենց հետ բերում են մեծ վտանգներ, բայց նաև հսկայական հնարավորություններ։ Եվ մենք փորձում ենք կառավարել վտանգները և օգտվել հնարավորություններից։

Կարծում եմ` սա առաջ շարժվելու միակ պրագմատիկ ճանապարհն է, բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետևանքներ անվտանգության և կայունության համար, ոչ միայն կոնկրետ երկրի, այլ տարածաշրջանի և գլոբալ կայունության համար, որովհետև որևէ երկրում, նույնիսկ փոքր, ապակայունությունը կարող է լինել շղթայական։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, բալանսավորելը և բալանսավորված լինելն ամենակարևոր առաջադրանքն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

23:30 18.05.2025

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

22:47 18.05.2025

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

BACK_TO_TOP