11:07 03.02.2025
Վերջին ժամանակաշրջանում Արդարադատության նախարարությունն ստանում է դիմումներ որոշ արբիտրաժային հաստատությունների գործունեության և արբիտրաժային վճիռների իրավաչափության վերաբերյալ: Այդ դիմումներով բարձրացրած հարցերից պարզ է դառնում, որ քաղաքացիները կարող են ստանալ արբիտրաժային վճիռներ, որոնք առերևույթ հակասում են օրենսդրությանը:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալ արբիտրաժի վերաբերյալ մի քանի կարևոր հարցերի.
Ի՞ՆՉ Է ԱՐԲԻՏՐԱԺԸ ԵՎ Ի՞ՆՉ ՎԵՃԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒԾՎԵԼ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԻՋՈՑՈՎ
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային եղանակ է, որի ընթացքում կողմերը համաձայնում են իրենց վեճը լուծել անկախ արբիտրների միջոցով՝ դատարանի փոխարեն: Այսինքն, արբիտրաժը պետական դատարան չէ, թեև դրա վճիռները հարկադիր կատարվում են պետության կողմից:
Արբիտրաժի միջոցով լուծման ենթակա են միայն քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող «առևտրային» վեճերը, օրինակ`
• բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև վեճերը,
• ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, վարձակալության, լիզինգի և այլ գործարքներից (պայմանագրերից) բխող վեճերը,
• համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական համագործակցության այլ ձևերից բխող վեճերը,
• փոխադրումների (ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային) հետ կապված վեճերը,
• և նմանաբնույթ այլ վեճեր:
Օրենքով ուղղակիորեն կարող են նախատեսվել նաև որոշ դեպքեր, երբ կոնկրետ վեճը նույնպես ենթակա կլինի արբիտրաժին. օրինակ՝ աշխատանքային վեճերը։
Այն գործերը, որոնք քրեական կամ վարչական ոլորտի են, կամ քաղաքացիական ոլորտի հարցեր են, բայց չունեն առևտրային բնույթ, արբիտրաժին ենթակա չեն: Դրանց վերաբերյալ արբիտրաժային վճիռն իրավաբանական ուժ չի կարող ունենալ: Այսպես, օրինակ, արբիտրաժին ենթակա չեն լինի.
– ընտանեկան հարաբերություններից բխող ոչ գույքային բնույթի գործերը, օրինակ` հայրության փաստի ճանաչում, ծնողական իրավունքներից զրկում և այլն,
– անձնական բնույթի այլ հարցերը, օրինակ` անունի, ազգանվան փոփոխություն, էմանսիպացիա և այլն,
– իրավաբանական փաստերի ճանաչումը, օրինակ` սեփականության իրավունքի ճանաչում, ժառանգության ընդունում և այլն։
ԱՐԲԻՏՐԱԺԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ.
Արբիտրաժը կիրառելի է միայն այն դեպքում, եթե կողմերի միջև կա արբիտրաժային համաձայնություն, որը պետք է լինի գրավոր և կարող է ձևավորվել՝
• առանձին համաձայնագրով (պայմանագրով), կամ
• պայմանագրում արբիտրաժային վերապահման կետ նախատեսելու միջոցով:
Կողմերը արբիտրաժային համաձայնությունն ամրագրում են ստորագրությամբ կամ կապի միջոցներով (օրինակ՝ նամակագրությամբ, հեռագրերով, էլեկտրոնային հաղորդագրություններով) փոխանակվող հաղորդագրություններով։
Այսինքն, եթե կողմը չի ստորագրել արբիտրաժային համաձայնությունը, ուրեմն նրա մասնակցությամբ չի կարող իրականացվել արբիտրաժային գործընթաց:
Եթե որևէ արբիտրաժային հաստատություն կամ ձեզ հետ վեճի կողմ հանդիսացող անձ առաջարկում է մասնակցել արբիտրաժում վեճի լուծմանը, նախ համոզվեք, որ ձեր միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն։
Բացի այդ, եթե ծանուցվել եք, որ ձեր վերաբերյալ կայացվել է արբիտրաժային վճիռ, սակայն դուք երբևէ արբիտրաժային համաձայնություն այդ վեճի վերաբերյալ չեք կնքել, ապա պետք է դիմեք դատարան, որպեսզի այդ վճիռը չեղարկվի:
ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՉԵՂԱՐԿԵԼ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎՃԻՌՆԵՐԸ ԵԹԵ.
1. արբիտրաժային համաձայնությունն անվավեր է (ներառյալ՝ եթե կողմը չի կնքել արբիտրաժային համաձայնություն),
2. վճիռը դուրս է գալիս արբիտրաժային համաձայնության կարգավորման շրջանակից,
3. կողմը պատշաճ չի ծանուցվել արբիտրաժի մասին,
4. արբիտրաժային տրիբունալը ձևավորվել է կողմերի համաձայնության կամ օրենքի խախտումներով,
5. տվյալ վեճը ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից:
(առավել մանրամասն տե՛ս «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 34-րդ հոդվածում)
Արբիտրաժը վեճերի լուծման իրավական արդյունավետ մեխանիզմ է, եթե դրա կիրառումը համապատասխանում է օրենքին։
Արդարադատության նախարարությունը խրախուսում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների, այդ թվում՝ արբիտրաժի կիրառումը միայն օրենքի շրջանակում, այլապես ձեր իրավունքները կմնան չպաշտպանված:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 18.05.2025
Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...
23:30 18.05.2025
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ ՈւիթքոֆՄիացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...
23:10 18.05.2025
Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալՊատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...
22:47 18.05.2025
Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...
22:20 18.05.2025
Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...