19:37 06.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել արաբ առաջնորդներին շտապ հանդիպում անցկացնել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների ֆոնին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։
«Մենք կտրականապես մերժում ենք Թրամփի հայտարարությունները. Գազայի հատվածը պատկանում է միայն նրա բնակիչներին, և նրանք չեն լքի այն»,-նշել է նա:
Նա նաև կոչ է արել պաղեստինյան բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին միավորվել «տեղահանման փորձերին դիմակայելու համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու է լինելու տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն վերածելու է «մերձավորարևելյան ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար։ Միևնույն ժամանակ նա Գազայի հատվածն անվանել է «քանդման վայր» և ասել, որ դրա բնակիչները պետք է ընդմիշտ մեկնեն այլ երկրներ՝ նրանց բնակության համար առաջարկելով մասնավորապես Հորդանանը կամ Եգիպտոսը։ Թրամփը նաև չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակն ուղարկել Գազա, և խոստացել է, որ անձամբ կայցելի այդ գոտի։
Արաբական երկրները, Իրանը և մի շարք արևմտյան երկրներ դեմ են արտահայտվել Թրամփի գաղափարին։
18:46 13.05.2025
Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետԱյսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների, մասնավորապես՝ Չինաստանի, Ղազախստանի, Վրաստանի պաշտպանության նախարարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
18:37 13.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետՄայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել […] ...
17:58 13.05.2025
Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները: Գարնանային շրջափուլի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվեն Կոտայքի մարզի Քասախ համայնքի արվեստի դպրոցի սովորողներն ու […] ...
17:56 13.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում: Նամականիշը և հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային […] ...
17:52 13.05.2025
Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելու մասին։ «Մայիսի 26-ից ես կլինեմ Բրազիլիայի հավաքականի մարզիչը։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ես դեռևս «Ռեալի» մարզիչն եմ։ Ես ուզում եմ լավ ավարտել մեծ արկածախնդրության այս մասը։ «Ռեալը» պաշտոնական հայտարարություն կանի, երբ ցանկանա։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Ես չգիտեմ, թե երբ […] ...