Էլեկտրամոբիլների հետ աշխատելու առանձնահատկությունները. վերապատրաստվում են հրշեջ-փրկարարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Էլեկտրամոբիլների հետ աշխատելու առանձնահատկությունները. վերապատրաստվում են հրշեջ-փրկարարները

16:00 07.02.2025

Էլեկտրամոբիլները, լինելով նորագույն տեխնոլոգիայի արդյունք, հաճախ ունենում են էլեկտրական անհայտ համակարգեր, որոնք կարող են վթարի ժամանակ վտանգ ներկայացնել ոչ միայն հրշեջ-փրկարարների, այլև վարորդների, ուղևորների և անցորդների համար։

Հաշվի առնելով, թե որքան կարևոր է էլեկտրամոբիլների հետ աշխատելու գործընթացում գիտելիքների և փորձի շարունակական զարգացման գործընթացը՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով Փրկարար ծառայության ենթակա մարզային ստորաբաժանումների ծառայողների համար ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել է «Էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով 16-ժամյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 14 փրկարար՝ ՀՓՋ հերթափոխի պետեր և օղակի հրամանատարներ:

Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական փուլերից: Դասընթացի տեսական փուլում փրկարարներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝ «Էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների նկարագիրը և կառուցվածքը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում», «Էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում անվտանգության ապահովումը», «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը էլեկտրական ավտոտրանսպորտային պատահարների դեպքում»:

Վերապատրաստման գործնական փուլն անցել է «Eco Motors» և «Tesla Energy» ընկերությունների ավտոսրահներում, որտեղ մասնագետները փրկարարներին տեղում գործնականորեն ներկայացրել են էլեկտրական ավտոմեքենաների կառուցվածքը, առանձնահատկությունները և յուրահատկությունները, անվտանգության կանոնները, առհասարակ ինչպես աշխատել նմանատիպ ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների դեպքում՝ հաշվի առնելով բոլոր այն բարդությունները և վտանգները, որոնց կարող են առնչվել փրկարարները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս:

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր, որոնք փաստում են էլեկտրամոբիլների հետ աշխատանքում փրկարարների ստացած գիտելիքների և պատրաստվածության մասին՝ ապահովելով արտակարգ դեպք-պատահարների ժամանակ անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ, ինչպես նաև վստահություն՝ դիմագրավելու հնարավոր մարտահրավերներին և վերացնելու վտանգները:

Էլեկտրամոբիլները վերջին տարիներին աշխարհում ունեն մեծ պահանջարկ՝ իրենց էկոլոգիական առավելությունների, էներգախնայողականության և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ։ Սակայն, նման ավտոմոբիլների առանձնահատկությունները տարբեր են ավանդական ներքին այրման շարժիչներով աշխատող ավտոմեքենաներից, ինչը պահանջում է հատուկ մոտեցում և գիտելիքներ նաև հրշեջ-փրկարարներից․ որպեսզի վերջիններս կարողանան անվտանգ աշխատել էլեկտրամոբիլների հետ և կանխարգելել հնարավոր վտանգները, կարևոր է հասկանալ դրանց առանձնահատկությունները։

Էլեկտրամոբիլներն աշխատում են հզոր մարտկոցներով, որոնք պահպանում են մեծ քանակությամբ էներգիա, ինչը նշանակում է, որ հրշեջ-փրկարարները պետք է իմանան, թե ինչպես պաշտպանվել հոսանքահարումից և ինչպես ապահով կերպով հոսանքազրկել ավտոմեքենան:

Էլեկտրամոբիլների բնութագրերի մասին հրշեջ-փրկարարների կոորդինացված պատրաստությունն ու ուսուցումը բարձրացնում է անվտանգությունը։ Նրանք պետք է ծանոթ լինեն էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների առանձնահատկություններին, հնարավոր վտանգներին և համապատասխան գործողություններին՝ հնարավոր անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.08.2025

SHANTNEWS

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

21:52 04.08.2025

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

Օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային […] ...

Սպերցյանի արդյունավետ գործողությունը  չորրորդ խաղն անընդմեջ

21:31 04.08.2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

BACK_TO_TOP