Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

18:25 07.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է: Նա նաև տեղեկացրել է՝ հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024- 2030 թվականների ռազմավարությունը, որում, որպես առանձին թիրախ, սահմանված են լողով զբաղվելու հնարավորություների և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը:

Նախարարի տեղակալը, ներկայացնելով պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նշել է՝ մեկնարկել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում: Անդրադառնալով միջազգային մրցաշարերի անցկացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ վերջին տարիներին այն իրականացվում է բավականին մեծ հաջողությամբ:

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի կազմակերպումը, որոնցից մեկն անցկացվում է լող մարզաձևից: Նրա խոսքով՝ կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերով Սևանա լճի լողափնյա հատվածում անցկացվող մրցաշարն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, իսկ կազմակերպման հաջող փորձը վստահություն է հաղորդում, որ Հայաստանն ունի նաև միջազգային մասսայական միջոցառում անցկացնելու հնարավորություն:

Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Լողի հայկական դաշնության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնություններին և կոնգրեսներին վստահություն է ներշնչում, որ առկա է համագործակցության ավելի լայն ներուժ: Նրա խոսքով՝ որպես առաջին փորձ՝ Հայաստանը կարող է դիտարկել հենց Սևանա լճում Open Water՝ բաց ջրերի ձևաչափով միջոցառումների անցկացումը: Յոսիպ Վարվոդիչը վերահաստել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի պատրաստակամությունը մարզաձևի զարգացման ու միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում աջակցելու Հայաստանին:

Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անվան խոշոր մարզահամալիրի շինարարությունը, որտեղ նաև լողավազանի կառուցում է նախատեսվում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնավորի հետ համագործակցության միջազգային փորձառությանը, մարզիչների վերապատրաստմանը, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հայաստան կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը կայցելի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, ինչպես նաև մասնավոր մի շարք լողավազաններ, կծանոթանա առկա ենթակառուցվածքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

22:25 04.08.2025

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

Այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

22:13 04.08.2025

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...

SHANTNEWS

22:00 04.08.2025

SHANTNEWS

Սպերցյանի արդյունավետ գործողությունը  չորրորդ խաղն անընդմեջ

21:31 04.08.2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

BACK_TO_TOP