23:38 07.02.2025
ՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի արժեքները, հայտնում է Daily Mail-ը:
Կազմակերպությունը այս քայլին է դիմել մրցաշարի նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով:
1/8 եզրափակչից սկսած տոմսերի արժեքը նվազել է մոտավորապես 385 դոլարով: Կիսաեզրափակչի տոմսերի նախկին արժեքը սահմանված է եղել 526 դոլար, իսկ այժմ երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել 140 դոլարով: Եզրափակչի տոմսերի արժեքը սկզբում կազմում էր 892 դոլար, իսկ այժմ՝ 300:
ՖԻՖԱ-ն պնդում է նաև, որ գնացել է այս քայլին, քանի որ ցանկանում է օգնել այն երկրպագուներին, որոնք մեկնելու են ԱՄՆ, իսկ նրանք, ովքեր արդեն բարձր արժեքով են գնել տոմսերը, կարող են փոխհատուցում ստանալ:
Աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով, մասնակիցները բաժանվելու են 8 խմբերի, որոնցում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են գալու փլեյ-օֆֆ։ Ակումբներն աշխարհի առաջնությանը որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների շնորհիվ։
Մրցաշարին Եվրոպայից մասնակցելու են «Ռեալը», «Աթլետիկոն», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», ՊՍԺ-ն, «Ինտերը», «Յուվենտուսը», «Պորտուն», «Բենֆիկան» ու «Զալցբուրգը»:
Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է ԱՄՆ-ում 2025թ. հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...
19:36 04.08.2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։ ...
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...