Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+34.09 oC

Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան

20:38 07.02.2025

Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։
Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև

ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ,

ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը,

ՔԱՅԼ 3։ Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը,

ՔԱՅԼ 4։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։
Ուշադրություն․
Բջջային նույնականացման քարտ (mID) և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices ),- գրել է պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

BACK_TO_TOP