Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են. նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է գործարարների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+34.09 oC

Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են. նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է գործարարների հետ

22:08 07.02.2025

Փետրվարի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ։

«Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր տնտեսություն, ինչը հիմքն է ուժեղ պետության, ուժեղ բանակի, որակյալ կրթության և բարեկեցիկ ապագայի»,- նշել է նախարարը։

Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության շուրջ երկու տասնյակ ծրագրերը և արտոնությունները, մասնավորապես՝ ներկայացրել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, ենթակառուցվածներ ներդրումների դիմաց ծրագրի մանրամասները, մաքսատուրքից ազատման արտոնությունը, պետական լիզինգի գործիքակազմը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության ծրագրի բովանդակությունն ու պետության ընդհանուր ներդրումային քաղաքականությունը։

«Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են։ Որքան ամուր լինեն ձեր դիրքերը, որքան մրցունակ լինեն ձեր բիզնեսները, այնքան կշահի երկրի տնտեսությունը, կստեղծվեն աշխատատեղեր, կկատարելագործվեն ենթակառուցվածքները, և ի վերջո կբարգավաճի տնտեսությունը: Հենց այս գաղափարն է մեր ծրագրերի հիմքում՝ աջակցել ձեզ մեր բոլորի կյանքն ավելի լավը դարձնելու գործում»,- շեշտել է նախարարը։

Գործարարները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին ինչպես իրականացվող ծրագրերի, այնպես էլ ոլորտային այլ թեմաների վերաբերյալ։

Նախարարը կարևորել է նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հնարավորություն են գործարարների առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները լսելու, պատասխանատու անձանց հետ քննարկելու և լուծման ուղիներ գտնելու համար և ավելացրել, որ դրանք կլինեն շարունակական։

Հանդիպմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը և Կարեն Սարուխանյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

BACK_TO_TOP