02:22 09.02.2025
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Դրանում կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեվիդ Վալադաոն հորդորել են Վաշինգտոնին շարունակել զարգացնել ԱՄՆ – Հայաստանի հարաբերությունները:
Փրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրենք (խմբ. կոնգրեսականները) պատրաստ են աշխատել և պետքարտուղար Ռուբիոյի, և պետդեպարտամենտի հետ՝ զարգացնելու այս կարևոր գործընկերությունը:
«Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դուռ է բացում երկկողմ ավելի սերտ կապերի, տնտեսական ներդրումների, ժողովուրդների միջև կապերի խորացման համար։ Հայաստանը բախվում է աշխարհագրական և քաղաքական բազմաթիվ խնդիրների, քանի որ չունի ելք դեպի ծով, շրջափակված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ինչը զսպում է Հայաստանի տնտեսական ներուժը: Միացյալ Նահանգները բացառիկ հնարավորություն ունի ազդելու տարածաշրջանի ապագայի վրա՝ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և տնտեսական ճկունությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին համահունչ: Ներդրումները հնարավորություն կտան Հայաստանին դիվերսիֆիկացնել էներգարտադրությունը, նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ և առևտրային կախվածությունը»,- նշվում է նամակում:
«Կոչ ենք անում Պետքարտուղարությանը՝ դիտարկել Հայաստանի կառավարության խնդրանքը՝ պաշտպանական տեխնիկա տրամադրել, կադրային վերապատրաստումներ իրականացնել՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար՝ ներառյալ հակաօդային և հակադրոնային սարքավորումներ: Դա կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զորքերից բխող մշտական սպառնալիքները և Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը»,- նշվում է նամակում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արդար խաղաղությունը պահանջում է խիստ հաշվետվողականություն և պետք է ներառի հայերի անվտանգ ու ապահով վերադարձի երաշխիքներ իրենց նախնիների հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ: Ուստի կոչ ենք անում Պետքարտուղարությանն ակտիվորեն ներգրավված մնալ խաղաղության գործընթացին»,- ասվում է փաստաթղթում:
Կոնգրեսականները նամակում անդրադառնում են նաև Ադրբեջանում «անարդարացիորեն պահվող բոլոր գերիներին և պատանդներին»: Այս համատեքստում նշվում է, որ վերջնական համաձայնագիրը պետք է նախատեսի նաև Ադրբեջանում պահվող բոլոր գերիների և պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակումը: Պետք է նաև պաշտպանել հայկական հնագույն մշակութային վայրերը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանի այլ վայրերում, որոնք անմիջական սպառնալիքի տակ են:
NEW: The bipartisan Congressional Armenian Caucus Co-Chairs just sent a letter to @SecRubio urging key steps to strengthen the U.S.-Armenia relationship.
We stand ready to work with him and the @StateDept to advance this critical partnership. pic.twitter.com/WC8zaTZjjf
— Rep. Frank Pallone (@FrankPallone) February 7, 2025
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...