Մեկնարկում է ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների հավատարմագրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

Մեկնարկում է ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների հավատարմագրումը

11:06 10.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈւԵՖԱ Կանանց 2025 թվականի Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լիխտենշտեյն և Հայաստան-Ղազախստան հանդիպումների համար։

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, իսկ Հայաստան-Ղազախստան հանդիպումը փետրվարի 25-ին Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն ժամը 14:30-ին:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումներին, պետք է մինչև փետրվարի 17-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3×4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

08:30 16.05.2025

Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

«Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթել է «Զիմբրուին»` 1-0։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ «Շերիֆը» եզրափակչում կմրցի «Միսլամիի» դեմ։ ...

Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներից

08:25 16.05.2025

Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներից

ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ թույլ տալ, որ բարձր տեխնոլոգիական չիպերի մեծ ծավալներ վաճառվեն Մերձավոր Արևելքի երկրներին, կարող է հանգեցնել նրան, որ դրանց մի մասը կհայտնվի Չինաստանում: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Դրա տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, որոնք թշնամաբար են տրամադրված Չինաստանի նկատմամբ, կարծում են, որ հաշվի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:15 16.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականը

08:05 16.05.2025

NBA-ի մարզիչը կգլխավորի Հայաստանի Մ20 հավաքականը

Փիթ Դոմինգեսը կգլխավորի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանի հավաքականը հանդես է գալու նոր մարզչական կազմով, և այն գլխավորելու է Փիթ Դոմինգեսը: Նա 2022-ից ընդգրկված է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում և այժմ աշխատում է NBA-ն ներկայացնող «Միլուոկի Բաքսում»: Նրա […] ...

Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենա

08:00 16.05.2025

Առինջ գյուղում այրվել է ավտոմեքենա

Մայիսի 16-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։02-ին։ Ձագավանքի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։ ...

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

BACK_TO_TOP