10:00 10.04.2018
Երբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, դրանից հետո ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ինչպես ինքը նշեց, անհանգստացնող հարց ուղղեց փոխնախարարին, կապված հայկական ատոմակայնի հետ:
ԱԺ փոխնախագահը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում ատոմակայանին, համաձայնագիրը վավերացնելուց հետո, քանի որ խոսք եղավ դրա փակման մասին:
«Հայաստանի տնտեսության մրցունակության ապահովման կարևոր պայմաններից մեկը մեր էներգետիկ բալանսի պահպանումն է: Շատ հստակ ասեք, մենք ի՞նչ պարտավորություններ ենք ստանձնում ատոմկայանի մասով»,-հարցրեց Մելքումյանը:
Կարեն Նազարյանը նկատեց, որ այս ընթացքում դրա հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվել՝ նաև անհիմն:
«Էներգետիկայի բնագավառում մենք ԵՄ-ի հետ պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության փոխադարձ շահի թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա: Այդ համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլ հարցերի, նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը: Այսինքն՝ խոսքը գնում է ճանապարհային քարտեզի վաղաժամկետ ընդունման մասին, այլ ոչ թե ատոմակայանի փակման: Կողմերը պայմանավորվել են միջուկային էներգիայի բնագավառում համագործակցելիս հաշվի առնել ՀՀ առանձնահատկությունները, այդ թվում՝ ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստանդարտները, նաև ԵՄ փորձը: Կողմերի մոտեցման հիմքում ընկած է այն իրողությունը, որ երաշխավորված հզորությունը դուրս հանելու միակ փոխարինողը կարող է լինել հենց նույն երաշխավորված հզորությունը: Ընդ որում ատոմակայանը փոխարինել նոր բլոկով, դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ ՀՀ էներգետիկ զարգացման ռազմավարության փաստաթղթի հիմնական պահանջը: Համաձայնագրի 42-րդ հոդվածում նշվում է՝ նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման պայմանների ապահովման հարցերի մասին: Սա է ընկած հոդվածի հիմքում»,-նշեց փոխարտոգրծնախարարը:
Պատասխանից հետո Մելքումյանը նկատեց.
«Այսինքն կարող ենք արձանագրել, որ կազմվելու է ժամանակացույց, բայց դուք նշում էիք ապագործարկման մասին: Շատ կարևոր է լինելու, որ այդ ժամանակցույցը լինի ողջամիտ ժամկետներով և հաշվի առնի այն փաստը, որ մենք այդ ընթացքում կարող ենք գործարկել նոր կարողություն, բայց սա պետք է լինի երաշխավորված: Մենք վերջին 6-7 տարում խնդիր ունենք: Վստահ պետք է լինենք, որ այս ժամանակացույցը կազմելիս չենք կարող ապագործարկումն ավելի շուտ իրականացնել, քան նոր ռեակտորի գործարկումը»,-ասաց ԱԺ փոխնախագահն:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...