Ուկրաինական կարգավորումը կլինի Մյունխենի համաժողովի գլխավոր թեման․ Ռուբիո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Ուկրաինական կարգավորումը կլինի Մյունխենի համաժողովի գլխավոր թեման․ Ռուբիո

09:35 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորումը լինելու է Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր թեման։ Այս մասին Sirius Satellite Radio-ի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Բոլորի համար գլխավոր թեման լինելու է Ուկրաինայի պատերազմը: Նախագահ Թրամփը հասկացրել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի»,-ասել է դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը: Բոլորի շահերից է բխում, որ այս պատերազմը ավարտվի, և ակնհայտ է, որ այստեղ մենք կքննարկենք այն մեր արտաքին գործերի քարտուղարների և այլ ղեկավարների հետ»,-եզրափակել է Ռուբիոն:

Անցյալ շաբաթ Axios պորտալը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարը շուտով կմեկնի երկրորդ աշխատանքային շրջագայության։ Ուղեւորության ընթացքում նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կմեկնարկի փետրվարի 14-ին։

Դրանից հետո Ռուբիոն կմեկնի Մերձավոր Արեւելք, որտեղ կայցելի Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Սաուդյան Արաբիա։ Բացի այդ, պորտալի զրուցակիցները նշել են, որ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Պաղեստինի ինքնավարություն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

21:49 15.05.2025

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

21:33 15.05.2025

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

Մայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

21:25 15.05.2025

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

21:19 15.05.2025

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:10 15.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

BACK_TO_TOP