11:26 11.02.2025
Իլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ իջել է 400 միլիարդ դոլարից՝ նրա հիմնած Tesla ընկերության բաժնետոմսերի գնի զգալի անկման ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքը դեկտեմբերի կեսերին պատմական առավելագույնին հասնելուց հետո ընկել է 27 տոկոսով։ Անկումը հատկապես կտրուկ էր անցած շաբաթ, երբ Tesla-ի բաժնետոմսերն ընկան 11%-ով: Մասնավորապես, Գերմանիա մեքենաների մատակարարումները նվազել են 59%-ով՝ գերազանցելով 2021 թվականից ի վեր հակառեկորդը, իսկ Չինաստանում վաճառքը նախորդ տարվա համեմատ նվազել է 11,5%-ով։ Փետրվարի 10-ին Tesla-ի բաժնետոմսերի արժեքը չորրորդ օրն անընդմեջ ընկավ՝ կորցնելով 3%՝ մեկ բաժնետոմսի դիմաց կազմելով 350,73 դոլար։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո միլիարդատերը սկսեց «իր ուշադրության մեծ մասը նվիրել» ոչ թե բիզնեսին, այլ քաղաքականությանը, այդ թվում՝ ղեկավարելու Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): Ինչպես գրում է Bloomberg-ը, չնայած Մասկի մտերմությանը ամերիկացի նոր առաջնորդի հետ, ներդրողների հույսերը, որ ԱՄՆ վարչակազմը կաջակցի Tesla-ին` փոխելով հարկային քաղաքականությունը և պարզեցնելով ինքնակառավարվող տեխնոլոգիայի չափանիշները, դեռևս չեն իրականացել։
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...