«Արդյոք իշխանությունը քաղաքական կամք կունենա՞ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչելու համար». Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

«Արդյոք իշխանությունը քաղաքական կամք կունենա՞ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչելու համար». Նաիրա Զոհրաբյան

12:03 10.04.2018

«Սա եզակի համաձայնագրերից է, որ Հայաստանի քաղաքական դաշտում կա քաղաքական կոնսենսունս»,- ահա այսպես արտահայտվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ չկա ոլորտ, որ դուրս է այս համաձայնագրի կարգավորումից: Զոհրաբյանը նշեց, որ համաձայն է հնչած մտահոգությունների հետ, որ չպետք է լինի սելեկտիվ մոտեցում ԵՄ-ի կողմից այն գործընկերների հետ, ովքեր կնքել են ասոցացման համաձայնագիր, և որոնց հետ հարաբերություններն այլ իրավական շրջանակային փաստաթղթով են կարևորվում: Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ ոչ միայն Հայաստանից, այլև ԵՄ-ից է խիզախություն պահանջվելու այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար:   

«Վաղը կվավերացնենք, բա հետո իշխանությունը ունենալո՞ւ է  քաղաքական կամք կոռուպցիայի դեմ իրական և ոչ թե իմիտացիոն պայքար մղելու համար, մեր դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար, տնտեսական մենաշնորհների դեմ պայքարելու համար: Այս համաձայնագրով առաջարկվում են լրջագույն վիրահատական քայլեր: Անելո՞ւ են այդ քայլերը, որովհետև իմիտացիաների ժամանակն ավարտվել է: Եթե ոչ՝ այս համաձայնագիրը մնալու է ԵՄ-ի և ՀՀ ԱԳՆ դարակում դրված, որովհետև այն ենթադրում է շատ դեպքերում հեղափոխական միջամտություններ տարբեր ոլորտներում: Համաձայն եմ, որ պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել: Համաձայնագրի ստորագրումը նվազագույն քայլն է, հետո սկսվելու է ամենակարևոր և ամենապատասխանատու քայլը՝ համաձայնագրի կատարումը, որը ՀՀ-ից պահանջելու է խիզախություն, բայց նույնքան խիզախություն է պահանջվելու ԵՄ-ից՝ սելեկտիվ վերաբերմունք ցույց չտալու և պահի իրավիճակի թելադրանքով այս կամ այն երկրի հանդեպ սուբյեկտիվ որոշումներ կայացնելու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:14 17.06.2025

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

11:07 17.06.2025

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...

Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

10:54 17.06.2025

Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

10:42 17.06.2025

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

Ազգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...

Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասին

10:35 17.06.2025

Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասին

Իսրայելի բանակը Իրանի վրա գիշերային հարվածների ժամանակ սպանել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ալի Շադմանիին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են իրանական ռեժիմի բարձրաստիճան ռազմական հրամանատարի։ Ճշգրիտ հետախուզական տվյալներ ստանալուց հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հարձակվել են Թեհրանի սրտում գտնվող շտաբ-բնակարանի վրա և սպանել Ալի […] ...

Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս Ադորյան

10:25 17.06.2025

Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս Ադորյան

Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...

BACK_TO_TOP