«Մինչև անձրև գա, գորտի աչքը դուրս կգա». Սերգեյ Բագրատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

«Մինչև անձրև գա, գորտի աչքը դուրս կգա». Սերգեյ Բագրատյան

13:05 10.04.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ որպես հարակից զեկուցող հանդես եկող, ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք համաձայնագրի կյանքի կոչման համար ընդամենը անհրաժեշտ է հույս դնել իշխանության քաղաքական կամքի վրա, ինչպես նշել էր հանձնաժողովի նախագահը:

«Վստահ եմ, որ եթե այդ կամքին թողնենք, կարող ենք կորցնել եղած ռեսուրսները: Ժողովուրդը լավ խոսք ունի՝ «մինչև անձրև գա, գորտի աչքը դուրս կգա»: Մենք այն վիճակին չենք, որ նորից քաղաքական կամքի վրա հույս դնենք, մենք պետք է գտնենք այն հարթակը, այն հնարավորությունը, որով կարող ենք ազդել կոնկրետ այս համաձայնագրի հետ կապված որոշումների ընդունման վրա: Կա՞ նման գործիքակազմ»,- հարցրեց Սերգեյ Բագրատյանը:

Զոհրաբյանը նախ համաձայնեց գործընկերոջ պնդումների հետ, ապա նշեց, որ նման հնարավորություն համաձայնագրով նախատեսված է.

«Կա ենթակոմիտեներ ստեղծելու հնարավորություն յուրաքանչյուր ոլորտում: Անգնահատելի եմ համարում այս գործում քաղաքացիական հասարակության ընդգրկումը: Ուժերի մոբիլիզացիա է պետք, ակտիվ աշխատանք լրատվամիջոցների և քաղհասարակության հետ, որպեսզի ընդդիմությունը (պատգամավորը, թերևս, լեզվի սայթաքում թույլ տվեց, պետք է «իշխանությունը» ասեր.- հեղինակ) հրաժարվի իր արտոնություններից, իր մենաշնորհներից, իր քաղաքական, տնտեսական  մենաշնորհներից, որ ունի և որից չի հրաժարվելու՝ ինչքան էլ վաղը այս համաձայնագիրը վավերացնենք»,- եզրափակեց հանձնաժողովի նախագահը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

10:42 17.06.2025

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

Ազգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...

Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասին

10:35 17.06.2025

Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասին

Իսրայելի բանակը Իրանի վրա գիշերային հարվածների ժամանակ սպանել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ալի Շադմանիին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են իրանական ռեժիմի բարձրաստիճան ռազմական հրամանատարի։ Ճշգրիտ հետախուզական տվյալներ ստանալուց հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հարձակվել են Թեհրանի սրտում գտնվող շտաբ-բնակարանի վրա և սպանել Ալի […] ...

Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս Ադորյան

10:25 17.06.2025

Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս Ադորյան

Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...

Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել են

10:14 17.06.2025

Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել են

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին

10:07 17.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ:     ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 17.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP