Ռումինիան խաղաղապահ ուժեր չի ուղարկի Ուկրաինա․ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Ռումինիան խաղաղապահ ուժեր չի ուղարկի Ուկրաինա․ վարչապետ

13:29 28.02.2025

Ռումինիան մտադիր չէ իր խաղաղապահ ուժերն ուղարկել Ուկրաինա, România TV-ին տված հարցազրույցում ասել է երկրի վարչապետ Մարսել Չիոլակուն ՝ ընդգծելով, որ Բուխարեստի այս դիրքորոշումը կհնչեցնի նախագահի պաշտոնակատար Իլիե Բոլոժանը ԵՄ գագաթնաժողովում՝ մարտի 6-ին։

Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարդը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ֆրանսիան ակնկալում է՝ ԱՄՆ-ն աջակցություն կտրամադրի եվրոպական զորքերին, որոնք կարող են տեղակայվել Ուկրաինայում՝ հակամարտության ավարտից հետո խաղաղությունը պահպանելու համար։

Ըստ Լոմբարդի՝ Բրիտանիան , Գերմանիան , Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ «հրադադար ապահովելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

BACK_TO_TOP