Ժնևում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դրական փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+17.09 oC

Ժնևում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դրական փորձը

10:42 17.03.2025

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Ժնևում մարտի 11-ին և 12-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստի շրջանակներում անցկացված Գլխավոր վեհաժողովին, ինչպես նաև միջազգային համաժողովին՝ նվիրված կանանց և աղջիկների իրավունքներին ու գենդերային հավասարության խթանմանը։
Գլխավոր վեհաժողովի շրջանակներում գլոբալ դաշինքի անդամ՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունները փորձի փոխանակման քննարկումներ են ծավալել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման ոլորտում ունեցած փորձառության ու մարտահրավերների, ինչպես նաև հավատարմագրման գործընթացում մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարության ու փորձի թեմաներով։
ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի օմբուդսմանական հաստատության փորձառությունը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցին, ոլորտի համակարգային խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված նախանշված քայլերին։
Գլխավոր քարտուղարը, ի թիվս այլնի, ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց իրավունքներին առնչվող ռազմավարական փաստաթղթերի ու քաղաքականությունների մշակման գործընթացում արդյունավետ մասնակցության ու լսված լինելու կարևորությունը։ Այս տեսանկյունից, իբրև դրական փորձ՝ ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ակտիվ ներգրավվածությունը։
Անդրադառնալով հավատարմագրման գործընթացին՝ Նինա Փիրումյանն ընդգծել է, որ այն, մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար լինելով օբյեկտիվ ինքնագնահատման համապարփակ գործընթաց, միևնույն ժամանակ ծառայում է իբրև խթանման գործիք՝ ուղղված ներպետական մակարդակում ազգային հաստատությունների գործառութավորման օրենսդրական երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև համարժեք մարդկային, տեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների ապահովվածությանը։ Նշվածի հետ կապված, Գլխավոր քարտուղարը գլոբալ դաշինքի գործընկերների հետ կիսվել է նաև հայաստանյան օմբուդսմանական հաստատության դրական փորձով։
Կանանց և աղջիկների իրավունքներին ու գենդերային հավասարության խթանմանը նվիրված համաժողովի շրջանակներում Գլխավոր քարտուղարն անդրադարձել է ոլորտում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով հատկապես հանրային ու քաղաքական կյանքում կանանց դերակատարության ու ներուժի լիարժեք իրացման հարցում հանրային ճիշտ ընկալումների ձևավորման ու մարդու իրավունքների կրթության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև հանրային կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությանը՝ այն բանի հաշվառմամբ, որ հատկապես մարդու իրավունքների զգայուն հարցերի մասին բարձրաձայնող ու հանրային դերակատարություն ունեցող կանայք առավել հաճախ են թիրախավորվում, ենթարկվում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց տիրույթում։
Գլխավոր քարտուղարն հաջորդիվ անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԱԶԾ հետ համագործակցությամբ գենդերային հավասարության պարգևադրոշմի՝ որպես գենդերազգայուն մոտեցումների արմատավորմանն ուղղված հատուկ մշակված մեթոդաբանության ներդրման գործընթացին։
Միջազգային համաժողովի ավարտին գլոբալ դաշինքի անդամ` մարդու իրավունքների ազգային հաստատությունները հանդես են եկել համատեղ հայտարարության տեքստով՝ նվիրված կանանց և աղջիկների իրավունքներին ու գենդերային հավասարության խթանմանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP