09:40 19.03.2025
Սկանդինավյան և Բալթյան երկրները կոչ են արել մշակել «ճանապարհային քարտեզ» Եվրամիությանն Ուկրաինայի արագացված միանալու համար՝ Հունգարիայի հետ տարաձայնությունների լույսի ներքո: Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում կատարելով երկրների համատեղ նամակին։
Ուղերձը կազմվել է Դանիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի, ինչպես նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի բարձրաստիճան դիվանագետների կողմից, որոնք Բրյուսելին կոչ են արել «կոնկրետ առաջարկներ պատրաստել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացն էապես արագացնելու վերաբերյալ», նշում է հրատարակությունը։
«Հաստատելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացին մեր լիակատար և անվերապահ հանձնառությունը՝ մենք կոչ ենք անում արագացնել անդամակցության գործընթացը»,- մեջբերում է Politico-ն նամակից մի հատված։
Վեց պետությունները նաև պնդում են, որ կողմերի միջև տարաձայնությունները, որոնք հակասում են համայնքի ռազմավարական շահերին, չպետք է խանգարեն Ուկրաինային միանալուն, այլ պետք է լուծվեն երկխոսության միջոցով:
17:34 05.05.2025
Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան17:16 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը16:46 05.05.2025
Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները17:27 05.05.2025
Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից: Այն անցկացվել է՝ համաձայն Հայաստանի և աշխարհի բազկամարտի ֆեդերացիաների կանոնակարգի։ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունն անցկացվել է՝ ըստ տարիքային խմբերի, քաշային […] ...
17:21 05.05.2025
Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստըՄայիսի 5-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան ՆՀԺԽ 2.0)» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական […] ...
17:16 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանինՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: […] ...
17:08 05.05.2025
Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը«Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է Վիգոյի «Սելտային»: Դուբլ է գրանցել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Գործող չեմպիոնը 75 միավորով երկրորդն է, առաջատար կատալոնական «Բարսելոնայից» ետ է չորս միավորով: Հաջորդ տուրում մադրիդցիները կհյուրընկալվեն հենց «Բարսելոնային»: «Սելտան» 46 միավորով 7-րդն է: ...
17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը89 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936թ. մայիսի 1-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում։ 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։ 1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1964-1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի […] ...
16:58 05.05.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...