13:10 19.03.2025
2025 թվականի մարտի 17-ին` ժամը 16։46-ին, ահազանգ էր ստացվել, որ Լուսաձոր-Գետահովիտ բնակավայրերի վարչական սահմանում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն կազմակերպվել էր համապատասխան արձագանքում, դեպքի վայր են մեկնել Տավուշի ՄՓՎ ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը։
ՆԳՆ փրկարար ծառայությունում հայտարարվել էր անձնակազմի հավաք։
Դեպքի վայրում իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով օդային հետախուզություն, որը հնարավորություն է տվել ստանալ ծավալուն և հստակ պատկեր հրդեհի տարածման և օջախների մասին։
Պարզվել է, որ երկու օջախներով այրվում է մոտ 30 հեկտար բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքները կենտրոնացվել են երկու հիմնական տեղամասերում՝ բլրի գագաթին և ստորոտում, որտեղ իրականացվել են ինտենսիվ և համակարգված աշխատանքներ՝ կրակի տարածման կանխարգելման նպատակով։
Տեղանքի բարդ ռելիեֆի և որոշ հատվածներում մոտեցման ուղիների բացակայության պայմաններում, փրկարարները ստիպված են եղել հրդեհի օջախներին հասնելու համար դժվարանացանելի հատվածներն անցնել ոտքով՝ որտեղ տեխնիկայի մուտքն անհնար էր։ Միաժամանակ, առավել նպաստավոր և հասանելի հատվածներում, որտեղ տեղանքի պայմանները թույլ են տվել, կիրառվել է բարձր անցանելիություն ունեցող տեխնիկա։
Հրդեհի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով արձագանքմանը ներգրավվել է նաև Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 80 փրկարարական ծառայող:
Հրդեհաշիջման աշխատանքներին տեղում հետևել են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալները:
Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 120 փրկարարական ծառայող և 25 միավոր տեխնիկա, որից՝ 10 հիմնական, 15 հատուկ և օժանդակ։ Աշխատանքներին մասնակցել են նաև էկոպարեկային ծառայության 13 աշխատակից և բնակավայրի 8 բնակիչ: Հրդեհաշիջման երկու տեղամասերում հաջողվել է մարել 125 ծխացող օջախ։
Ծավալուն օպերատիվ գործողությունների արդյունքում մարտի 19-ին՝ ժամը 10:14-ին, հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի հետագա տարածումը և մարել հրդեհը։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:54 23.06.2025
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեցՀամայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...
12:47 23.06.2025
«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...
12:40 23.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ըԵրևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
12:33 23.06.2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...
12:25 23.06.2025
10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում: ...
12:18 23.06.2025
Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա […] ...