Մանուշյանական օրերն ամփոփվել են Մատենադարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Մանուշյանական օրերն ամփոփվել են Մատենադարանում

18:07 19.03.2025

Մատենադարանում ամփոփվել է ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 14-ից։

Ամփոփիչ միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանկոֆոն դեսպաններ, այլ պաշտոնյաներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջին անգամ հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում Մանուշյանական շաբաթը կարևոր և առարկայական շեշտադրում է, որը սերտորեն առնչվում է մարդկային արժեքներին, հիմնարար իրավունքներին և ազատություններին:

Մանուշյանն իր գործունեության ընթացքում համախմբել է տարբեր ազգերի ներկայացուցիչների՝ ստեղծելով մի խումբ, որը թեև պայքարում էր հանուն Ֆրանսիայի ազատության, բայց և խորքում՝ համընդհանուր արժեքներն ու նպատակներն էին:

Մանուշյանի ամբողջ կյանքը փիլիսոփայական ակնարկ է, որը թողնում է բարոյական, իմաստային և զգացական մեծ ազդեցություն ինչպես ֆրանսիացի և հայ ժողովուրդների, այնպես էլ համաշխարհային պատմության ու արժեքների վրա»:

Դանիել Դանիելյանի խոսքով՝ Մանուշյանական շաբաթը, յուրահատուկ հարգանքի տուրք մատուցելով Մանուշյանի կյանքին ու գործին, միաժամանակ նաև Հայաստան-Ֆրանսիա մշակութային երկխոսության նոր հարթակ է:

Ելույթներով հանդես են եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Օրն ամփոփվել է գիտական ելույթներով ու Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:

Նշենք, որ «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքը նպատակ ուներ վերաիմաստավորելու Միսաք Մանուշյանի ժառանգությունը, ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանելու հայ-ֆրանսիական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շրջանակում կազմակերպվել են թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, որոնք անցկացվել են Երևանում և Արտաշատում։

Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից։ Միջոցառումների աջակիցներն էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և տեղական կազմակերպություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին զգոն լինել Իրանին հարվածներից հետո

09:00 23.06.2025

Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին զգոն լինել Իրանին հարվածներից հետո

ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին զգոն լինել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին աշխարհում աճող հակաամերիկյան տրամադրությունները, ասվում է Պետդեպարտամենտի՝ հունիսի 22-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ «Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է տրանսպորտային համակարգերի խափանումների և Մերձավոր Արևելքում օդային տարածքի պարբերական փակումների։ Կա ցույցերի հավանականություն ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում շահերի դեմ։ Պետդեպարտամենտը խորհուրդ […] ...

Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունը

08:50 23.06.2025

Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանին բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հաստատել, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ «Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

08:31 23.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

ԱՄՆ ռազմական գործողության հետևանքով Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներն ամենաշատն են վնասվել, կիրակի օրը Truth Social-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հուշարձանային վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ «Ավերում» ճիշտ տերմինն է: Ամենավատ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Հենց նշանակետին», – գրել է նա։ Հունիսի […] ...

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

08:20 23.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

BACK_TO_TOP