22:32 25.03.2025
Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը:
Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այո, իսկապես մարտավարություն է փոխվել: Եթե մինչ այս ցուցարարները պահանջում էին Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակումը, ապա երեկ հնչեցրին նաև նախագահի հրաժարականի պահանջը: Բացի այդ նկատվում է, որ ցուցարարները պատրաստվում են անցնել նաև ուժային գործողությունների: Մասնավորապես, երեկ նրանք փորձ էին ձեռնարկել՝ շրջափակելու Գալաաթիի կամուրջը:
Երեկ նաև լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ցուցարարները ներխուժել են Անկարայում նախագահի աշխատակազմի պալատի տարածք, թեև այս տեղեկությունները ավելի ուշ հերքվեցին: Համենայն դեպս, որքան հասկանում եմ, նման փորձ ձեռնարկվել էր:
Երեկ Ստամբուլի Սառաջխանե հրապարակում վերջին 5 օրվա ընթացքում ամենախոշոր ցույցն էր. տարբեր տեղեկություններով 1.5 -2 մլն մարդ էր հավաքվել: Այսինքն՝ վերջին 10 տարվա ընթացքում սա ամենախոշոր հանրային ակցիան է և այդպիսի ցույցեր տեղի են ունենում ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, խոշոր քաղաքաներում, այլև՝ Թուրքիայի ողջ տարածքով մեկ: 81 նահանգներից 55-ում մեծ ցույցեր են տեղի ունեցել»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Կգրանցվի՞արդյոք Իմամօղլուն որպես նախագահի թեկնածու: Ինչպե՞ս են գնահատում իրավիճակը գերտերությունների մայրաքաղաքներում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...