Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի

14:55 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են բնական աղետների դեմ պայքարի և անվտանգության ապահովման կենտրոնական շտաբից։

12 մարդ ծանր վնասվածքներ են ստացել, ևս 14-ը թեթև վնասվածքներ են ստացել։ Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին։

Չորեքշաբթի օրը նախագահի պաշտոնակատար և վարչապետ Հան Դեոկ Սուն անտառային հրդեհներն անվանել է Կորեայի Հանրապետության «պատմության մեջ ամենասարսափելին»։ Վարչապետի խոսքով՝ մոտ 23 հազար մարդ տարհանվել է։ Չորեքշաբթի օրը հրդեհի մարման ժամանակ վթարի է ենթարկվել Sikorsky S76 ուղղաթիռը։ 73-ամյա օդաչուն զոհվել է:

Երկրի հարավ-արևելքում մարտի 21-ից են հրդեհները մոլեգնում։ Իշխանությունները չեն բացառում, որ պատճառը կարող էր լինել կրակի հետ անզգույշ վարվելը։ Ուժեղ քամին և չոր եղանակը դժվարացնում են հրդեհաշիջման աշխատանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

22:55 30.04.2025

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP