Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

10:45 09.04.2025

Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։  Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի /կենտրոնի/ պետ Կարեն Բալայանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի հանդիպումներն առաջավոր փորձի փոխանակման հնարավորություն  են տալիս, ինչպես նաև նպաստում են ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը, մասնավորապես իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական ծառայությունների կադրային ներուժի վերապատրաստաման և որակավորման բարձրացմանը։ «Երևանում անցկացվող աշխատանքային հանդիպումը դրական ազդեցություն կունենա Շնագիտական կենտրոնի կարողությունների զարգացման և մաքսանենգության դեմ պայքարում ներուժի հզորացմանը»,-ընդգծել է Կարեն Բալայանը:

Աշխատանքային խմբի ղեկավար, ՌԴ դաշնային  մաքսային ծառայության Կենտրոնական մաքսատան կինոլոգիական կենտրոնի ղեկավար  Ալեքսեյ Չերկավսկու խոսքով՝ Երևանում անցկացվող աշխատանքային հերթական հանդիպումը ևս մեկ առիթ է քննարկելու  կինոլոգիական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը և նախանշելու առաջիկա տարիների համագործակցությանն առնչվող հարցեր։

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների իրավապահ ստորաբաժանումների շնագիտական ծառայությունների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ընթացքը և 2025 թվականին նախատեսվող միջոցառումները։ Ներկայացվել են ծառայողական շների մոտ թմրամիջոցների հայտնաբերման հմտությունների զարգացման առանձնահատկությունները։ Քննարկվել են նաև կինոլոգիական ստորաբաժանումների միջև տեղեկատվության հավաքագրման և արագ փոխանակման, ինչպես նաև  շների վարժեցման ուսումնական ծրագրերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել կինոլոգիական կառույցների ծառայողական շների միջև բազմամարտի առաջնության մրցումների կազմակերպչական աշխատանքներին։

ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունները ծանոթացել են նաև ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատանքային գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը, ծառայողական շների աշխատանքային որակներին, ծառայության կազմակերպման ընթացակարգերին։ Հյուրերը տպավորվել են ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողություններով և ներուժով։  Նրանք իրենց հերթին ներկայացրել են շնավարժության ոլորտում իրենց երկրների փորձառությունը, ինչպես նաև շնավարժության կիրառվող լավագույն մեթոդները։

Նշենք, որ ՊԵԿ շնագիտական կենտրոնն ունի տարբեր ցեղատեսակների 25 ծառայողական շներ, որոնք մասնագիտացած են հիմնականում թմրանյութերի,  հոգեմետ դեղերի և դրանց պրեկուսորների հայտնաբերելու, ինչպես նաև թութունի հայտնաբերման  ուղղությամբ։ Շնագիտական կենտրոնում ներդրված է նաև մաքրացեղ շների բուծման համակարգը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP