18:40 10.04.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
«Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող, շնորհակալ եմ, Կոնստանտինո՛ս, այս կարեւոր թեմայով հերթական գերազանց զեկույցը ներկայացնելու համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք անդրադարձել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարեւորությանը, ինչը մեր կազմակերպության առջեւ ծառացած էական խնդիրներից է: Մինչ այժմ Եվրոպական դատարանը կայացրել է ավելի քան 33,000 վճիռ: Այնուամենայնիվ, 2025 թվականի փետրվարի դրությամբ դատարանի ավելի քան 6800 վճիռներ կատարված չեն եւ դեռ գտնվում են Նախարարների կոմիտեի հսկողության ներքո: Սա նշանակում է, որ դատարանի վճիռների 21 տոկոսը չի կատարվել անդամ երկրների կողմից, եւ սա լուրջ խնդիր է: Մյուս կարեւոր խնդիրն այն է, որ չկատարված վճիռներից մոտ 1150-ը դասվել են հատուկ հսկողության տակ գտնվող գործերի շարքին, որոնք պահանջում են ընդհանուր միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների խախտումների կրկնությունը:
Միջանկյալ միջոցների կատարումը նույնպես կարեւոր նշանակություն ունի. այն դատարանի կողմից կայացվում է միայն բացառիկ դեպքերում, երբ առկա է անդառնալի վնասի անմիջական վտանգ, օրինակ, երբ անձի կյանքին վտանգ է սպառնում: Սա նշանակում է, որ միջանկյալ միջոցների կատարումն ավելի կարեւոր է: Այդուհանդերձ, չնայած դրան, Նախարարների կոմիտեն այս առումով չունի բավարար լիազորություններ:
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայմաններից մեկը հարգանքն է մարդու իրավունքների նկատմամբ: Եվ ՄԻԵԴ-ը միակ գործող մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու այդ պայմանը՝ մարդու իրավունքների հարգանքը: Եվ դա ընտրովի չէ, դա հիմնարար պարտավորություն է, որը ստանձնվել է հռչակագրին միանալիս:
Բայց ի՞նչ ենք մենք տեսնում այսօր: Մեր անդամ երկրներից մեկի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը չի ենթարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ ԵԽԽՎ իր պատվիրակության լիազորությունների կասեցման պատճառով: Սա ընդունելի՞ է մեզ համար:
Գործընկերնե՛ր, չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը: Ահա թե ինչու մենք պետք է վերահաստատենք դատարանի վճիռների պարտադիր բնույթը, էլ ավելի ամրապնդենք վճիռների կատարումը՝ ընդլայնելով մեր տրամադրության տակ եղած միջոցները՝ չկատարման դեպքերում:
Չենք կարող անտեսել չկատարված վճիռների ամոթալի վիճակագրությունը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի, նկատի ունեմ այս խորհրդի համար, քանի որ դա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ գործողություններ ձեռնարկեր՝ կա՛մ վճիռների կատարումը հարկադրելու նոր մեխանիզմներ ներդնելու, կա՛մ պատժամիջոցների մասին մտածելու այն անդամ երկրների նկատմամբ, որոնք զրոյական ջանք են գործադրում անդամակցության պայմաններին, այս դեպքում՝ մարդու իրավունքների հարգմանը համապատասխանելու համար:
Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...