19:07 23.09.2018
Հայաստանի կրթական ոլորտում մեծ պոտենցիալ կա: Առկա են բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում առաջատարը լինելու համար: Նման կարծիք է հայտնել ամերիկացի դոկտոր, հանրահայտ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ Էրիկ Իսրայելյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում:
Նրա խոսքով՝ իր և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոկի համատեղ այցը Հայաստան հնարավորություն է տվել առավել մոտիկից ծանոթանալու այստեղ առկա գիտական ու կրթական նախադրյալներին, միևնույն ժամանակ, ամերիկյան ու հայկական համալսարանների համագործակցության համար նոր ճանապարհներ բացել:
«Սա հրաշալի հնարավորություն է իմ և մեզ հրավիրող նախագահ Սարգսյանի, կառավարական և կրթական առաջնորդների համար: Ուղղակի տպավորիչ է հանդիպել կրթական հաստատությունների ֆակուլտետների ուսանողների հետ: Այս հանդիպումների շնորհիվ մենք գաղափար ենք կազմում, թե ինչ մակարդակի, ինչ որակի մտավոր ընդունակություններ ունի Հայաստանի ժողովուրդը: Սա իսկապես տպավորիչ է»,- ասել է Էրիկ Իսրայելյանը:
Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորն էլ ասել է, որ մեծ հետաքրքրություն ունի հայկական կրթական հաստատություններ այցելելու հարցում: Նշում է, որ իրենց համալսարանում դասավանդվող ուղղություններից մեկն էլ հայագիտությունն է, և այդ առումով Հայաստան կատարած այցը կարևոր է: Իր խոսքով՝ ինքն առաջիկայում պատրաստվում է ծանոթանալ հայաստանյան համալսարանների կրթական ծրագրերին:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան, չնայած, որ Կալիֆոռնիայի համալսարանը ստեղծման օրից միշտ կապ է պահպանել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ: Ես պարտավոր էի այցելել ոչ միայն համալսարան, այլև պարզապես Հայաստան: Սա հրաշալի հնարավորություն է իմ և բժշկի համար: Մենք այցելելու ենք նաև ԵՊՀ:
Մենք ավելի խորությամբ կուսումնասիրենք այս հաստատությունների ծրագրերը: Նաև ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները հայկական հաստատությունների հետ:
Սա մեզ նախնական պատկերացումներ կտա մեր հնարավորությունների մասին»,- ասել է Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը:
Էրիկ Իսրայելյանն էլ կիսվում է ԵՊԲՀ ուսանողների հետ ունեցած իր տպավորություններով: Ասում է, որ տպավորված է Հայաստանում ուսանող երիտասարդների մասնագիտական ունակություններով և ունեցած նպատակներով:
«Մենք իմացանք, թե նրանք ինչ նպատակներ, ծրագրեր ունեն Հայաստանում բժշկական բարձրագույն կրթությունն ավելի զարգացնելու համար: Երկիրը հույս ունի ավելի խորը զարգացնելու այլ մասնագիտությունները նույնպես: Մենք հուսով ենք, որ ոչ միայն Կալիֆոռնիայի համալսարանի, այլև մեր տարբեր համալսարանների հանրային առողջության կենտրոնների հետ գործակցությունը մեզ թույլ կտա ավելի սերտ համագործակցություն հաստատել հայաստանյան առաջատար կրթօջախների հետ»,- ասել է Իսրայելյանը:
Բլոկի խոսքով՝ իրենք համագործակցության մեծ նախադրյալներ են տեսնում հայաստանյան համալսարանների հետ ու արդեն առաջին քայլերն արված են այդ ուղղությամբ: Ամերիկյան համալսարանի ռեկտորը հայտնել է, որ իրենք ուղիներ են փնտրում գործարարության մեջ համագործակցության համար և ուսումնասիրում՝ արդյո՞ք հնարավոր է տարածաշրջանում ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնել:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...