16:30 17.04.2025
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, առանց պետական հաշվառման և գրանցման, իրացնելու նպատակով արդյունահանել է ավելի քան երկու հազար խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ ու գլաքար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ապրիլի 8-ին համայնքային ոստիկաններն այցելել են Արաքս գյուղ ու հայտնաբերել ապօրինի արդյունահանված ավազակոպճային խառնուրդով բեռնված խոշոր բեռնատար, որը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկաններն իրացրին հաջորդ օրը: Ստուգայցի ընթացքում նրանք պարզել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Ապագա գյուղի տարածքում, առանց լեռնահատկացման թույլտվության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության բացակայությամբ, նախատեսված սահմաններից էական շեղումներով ու սահմանվածից ավելի խորությամբ, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում:
Ապրիլի 9-ին իրավապահներն այցելել են տարածք: Բեռնատարի չորս վարորդ և ՍՊ ընկերության հինգ աշխատակից ձերբակալվել են:
Պարզվել է, որ արդեն տևական ժամանակ Ապագա գյուղի տարծքում արդյունահանումից հետո ավազակոպճագլաքարային խառնուրդը տեղափոխվել է Արաքս գյուղում գտնվող վերամշակման կետ, որտեղից էլ այն իրացվել է, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված չորս բեռնատար և այլ տեխնիկա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...