17:54 22.04.2025
Երևանում որքա՞ն կթանկանա աղբահանության վճարը և ո՞ր խմբերի համար կսահմանվեն արտոնություններ. Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 22-ին, գումարել է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված 25 հարցից զեկուցվող է եղել միայն 3-ը:
Դեռ նախորդ տարեվերջին էր նշվում, որ աղբահանության վճարը 2025-ից կթանկանա: Մինչև այս աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, նոր նախագծով 2025-ից այն կհաշվարկվի՝ ըստ մակերեսի, 1 քառ/մ-ի դիմաց՝ 13 դրամ:
Զեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր որոշ խավերի համար աղբահանության վճարների գծով արտոնություն սահմանելուն:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...
16:16 15.06.2025
Ռուսաստանը Ուկրաինային է 1200 զինվորի մարմինԿիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...
15:56 15.06.2025
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դիՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...
15:45 15.06.2025
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...
15:30 15.06.2025
Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ ԱրաղչիԻսրայելը հատել է միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Սիոնիստական ռեժիմը (Իսրայել) հատեց միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով միջուկային օբյեկտների վրա։ Սա միջազգային իրավունքի չափազանց լուրջ խախտում է, որն արգելված է ցանկացած հանգամանքներում», – ընդգծել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ Իսրայելը «չի ճանաչում […] ...
15:05 15.06.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՀունիսի 15-ի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Հունիսի 15-ին՝ ժամը 02:01-ին, 4105 արևային բծերի խմբում գրանցվել է M6.8 մագնիտուդով 18 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ բռնկումը վտանգավոր չէ Երկրի համար, բայց «այս ամսվա ամենաուժեղն է»։ Բացի այդ, նշվում է, որ […] ...