18:40 25.04.2025
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից շարունակաբար իրականացվող գիտելիքների ամրապնդման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հանրապետության տարբեր համայնքներում պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական բնույթի ուսումնավարժություններ։ Այս նախաձեռնությունները կարևոր նախադրյալ են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունների ձևավորման և ներգրավված կառույցների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում բռնկված հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Միջոցառման նպատակն էր ձևավորել արագ արձագանքման հստակ համակարգ՝ դպրոցի տարածքում հրդեհի դեպքում անձնակազմի և աշակերտների անվտանգ տարհանման, հրշեջ-փրկարարական գործողությունների արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների փոխգործակցության կարողությունների բարելավման ուղղությամբ։
Ուսումնավարժությանը տեղում հետևում էին Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Չարենցավան համայնքի ներակայացուցիչներ։
Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության, Չարենցավանի բժշկական կենտրոնի «1-03» ծառայության, «Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի անձնակազմը (տնօրինություն, ուսուցիչներ, աշակերտներ), ինչպես նաև «Ամպեր» կրթական հիմնադրամի աշխատակազմը, ովքեր տեղում ապահովել են օդային հետախուզություն և փորձարկել նորարարական փրկարարական մեթոդներ։
Նմանօրինակ միջոցառումները միտված էր գործնականորեն ամրապնդելու արտակարգ իրավիճակներին դիմագրավելու կարողությունները և ապահովելու դպրոցականների անվտանգությունը։
22:25 01.08.2025
Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվումՔննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ: Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Հարցազրույցն […] ...
22:12 01.08.2025
ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՄԻՊ-ի աշխատակազմից: Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: […] ...
21:53 01.08.2025
Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիսՄոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական թեմաների բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է նորմալ դիվանագիտական պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող […] ...
21:42 01.08.2025
Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռըԻսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են եմենական հրթիռ, որը արձակվել էր հրեական պետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները, ՀՕՊ ուժերը որսացել են Եմենի տարածքից արձակված մեկ հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։ ...
21:28 01.08.2025
ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...