ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

13:26 26.04.2025

Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։

Ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

Հարգելի՛ տիկին դեսպան,
հարգելի՛ գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ:
Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամությունը խարսխված է ամուր պատմական կապերի ու վստահության, հարգանքի ու ընդհանուր ժողովրդավարական արժեհամակարգի վրա:

Մեր միջպետական հարաբերությունների երեք տասնամյակների ընթացքում մենք նաև ամուր հիմք ենք ստեղծել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և բազմաշերտ համագործակցության համար:
Ուրախ եմ արձանագրել, որ այս տարի մարտից մեկնարկած Հայաստան – Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան` ուղենշելով համագործակցության խթանման նորանոր ուղղություններ և հեռանկարներ։ Այս երկխոսությունը կոչված է ոչ միայն ամրապնդելու մեր երկու ժողովուրդների միջև կապերն, այլև նպաստելու տարածաշրջանային և գլոբալ կայունությանը։
Մենք մեծապես կարևորում ենք Նիդերլանդների հետ համագործակցությունը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում: Վերջին ժամանակահատվածում Հայաստան-ԵՄ հարաբերությունները էականորեն զարգացել են գրեթե բոլոր ուղղություններով: Մենք հավատում ենք, որ Հայաստան-ԵՄ բանակցվող նոր գործընկերության օրակարգը, ինչն իրապես արտացոլում է ԵՄ-ի հետ մեր բազմաշերտ երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված առաջընթացը, լրացուցիչ լիցք կհաղորդի մեր փոխգործակցության խորացմանը՝ Հայաստանի՝ ԵՄ-ի և առավել լայն եվրոպական համայնքի հետ մերձենալու հանձնառության համատեքստում:

Հայաստանը խորին հարգանք է տածում Նիդերլանդների նկատմամբ՝ որպես ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պահպանման առաջատար երկիր։ Մենք բարձր ենք գնահատում երկկողմ համագործակցությունը, հատկապես՝ ներքին գործերի, ոստիկանության, հանցագործությունների դեմ պայքարի և արտակարգ իրավիճակների ոլորտներում։
Նիդերլանդների փորձը մեզ համար արժեքավոր է։ Արժանին պիտի մատուցենք նաև այն հետևողական աջակցությանը, որ Նիդերլանդները ցուցաբերում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Լիահույս եմ, որ առաջիկա տարիները կնշանավորվեն նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Եվս մեկ անգամ շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Թագավորական ընտանիքին, Նիդերլանդների Թագավորության կառավարությանը և բարեկամ ժողովրդին:

Շնորհակալություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

22:12 01.08.2025

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՄԻՊ-ի աշխատակազմից: Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: […] ...

SHANTNEWS

22:00 01.08.2025

SHANTNEWS

Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիս

21:53 01.08.2025

Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիս

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական թեմաների բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է նորմալ դիվանագիտական պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող […] ...

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

21:42 01.08.2025

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են եմենական հրթիռ, որը արձակվել էր հրեական պետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները, ՀՕՊ ուժերը որսացել են Եմենի տարածքից արձակված մեկ հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։   ...

ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

21:28 01.08.2025

ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...

Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

21:15 01.08.2025

Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է լուծել Ուկրաինայում հակամարտությունը և այն անվանելլ է «(ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո) Բայդենի պատերազմ»։ «Սա պատերազմ է, որը չպետք է լիներ։ Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի», – Truth Social-ում գրել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ Նա նշել է, որ ցանկանում է «պարզել, թե արդյոք նա […] ...

BACK_TO_TOP