14:49 12.04.2018
Ադրբեջանի իշխանամետ լրագրողներն իրարանցում են հրահրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ասուլիսի ժամանակ այն բանից հետո, երբ դիտորդները փաստեր են հրապարակել զանգվածային ընտրախախտումների մասին։
Դիտորդները հայտարարել են, որ տեղի են ունեցել բազմաթիվ կրկնաքվեարկություններ ու լցոնումներ, նույն մարդու քվեարկություններ տարբեր ընտրատեղամասերում։ Սա հարուցել է իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչների զայրույթը ու նրանք սկսել են գոռգոռալ ասուլիսի ընթացքում։
«Դադարեցրե՛ք ստել, դա ճշմարտությունը չէ։ Թող հեռանան։ Ո՞վ են նրանք, որ սուտ խոսեն»,– գոռոցների ու ամբիոնի վրա հարձակման հետևանքով ասուլիսը դադարեցվել է, դիտորդները հեռացել են դահլիճից։
Ասուլիսի բնականոն ընթացքը շարունակվել է այն բանից հետո, երբ դիտորդներին վստահեցրել են, որ նման բան չի կրկնվի, և նրանք վերադարձել են իրենց արձանագրած փաստերը հրապարակելու։
18:47 31.07.2025
Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունավետության բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին, վարքագծի կանոնների […] ...
18:35 31.07.2025
Հրդեհի ահազանգ՝ Ջիվանի փողոցումՀուլիսի 31-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
18:22 31.07.2025
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին2025 թվականի հուլիսի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։ Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում Իրաքի Դաշնային գերագույն դատարանի հետ հարաբերություններն ակտիվացնելու, փոխայցերի և փորձի փոխանակման գործում Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիի ներդրած […] ...
18:11 31.07.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 29-ին Զոլաքար գյուղի 52-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել «ՏՕԶ» հրացան, 20 տարբեր տեսակի փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։ Տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից […] ...
17:50 31.07.2025
Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգաՀայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը. «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Շկենդիա 79» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Քարաբախ» (Ադրբեջան) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Նիս» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ֆեներբահչե» […] ...