14:35 05.05.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն արդեն նախնական խոսակցություններ, քննարկումներ համաձայնեցված համաձայնագրի ստորագրման շուրջ։
«Այո, քննարկումներ կան, քննարկումները շարունակվում են: Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ պրոցեսին, բայց քննարկումները կան ու շատ ակտիվ են»,–ասաց Սիմոնյանը:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Դրանից անմիջապես հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի կնքման ժամկետներն ու տեղը որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բացի այդ, Բաքուն նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը ստորագրել միաժամանակ, իսկ Սահմանադրության հետ կապված ադրբեջանական կեղծ պնդումներին ի պատասխան՝ հայկական կողմը հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չի պարունակում, իսկ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է։
19:54 31.07.2025
Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին հաջողություններ […] ...
19:50 31.07.2025
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...
19:46 31.07.2025
Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել էՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2024 թվականի մարտի 16-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
19:37 31.07.2025
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ: Քննարկվել են մանկական հիվանդանոցային ծառայությունների վերանայված չափորոշիչները, վիրաբուժության գները, հոսպիտալացման ցուցանիշները: Նախարարը հանձնարարել է խիստ ուշադիր լինել մանկական ու մայրական բարդ դեպքերին, դրանց արագ արձագանքել ու ժամանակին ուղղորդել: Կարևորել է նաև մարզային բուժկենտրոններում էլեկտրոնային առողջապահության գործիքների անխափան կիրարկումը. նախարարն անձամբ […] ...
19:27 31.07.2025
Սարգիս Սարգսյանը, ոչ մի պարտություն չկրելով, դարձել է աշխարհի չեմպիոնՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը Հնդկաստանում դարձել է Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 2025թ. անհատական առաջնության հաղթող: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ն: Սարգիսը չի կրել ոչ մի պարտություն, 9 խաղից 6-ում հաղթել է, 3-ն ավարտել ոչ-ոքի և վաստակել 7.5 միավոր: ...