16:42 06.05.2025
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը:
Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մայիսի 7-11-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։
Ընդգծելով, որ միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը շարունակական քաղաքականություն է` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը նշել է.
«Հայաստանի մարզաշխարհի, մասնավորապես՝ կարատեի պատմության մեջ պատմական պահ է. Եվրոպայի 60-րդ առաջնությանը 54 երկրից հյուրընկալելու ենք ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Սա պարտավորեցնող իրադարձություն է մեր երկրի համար, և ՀՀ կառավարությունը ջանքեր չի խնայում լավագույնս ներկայանալու և առաջնությունը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով»:
Նա առանձնակի ընդգծել է, որ Հայաստանում միջազգային առաջնությունների անցկացումը պետական քաղաքականության առանցքային ուղղություններից և Սպորտի ռազմավարության թիրախներից է:
«Այս քաղաքականության նպատակն է հնարավորինս նպաստել սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ առաջնությանը մասնակցող բոլոր մարզիկներին մաղթելով տեսարժան մրցելույթներ:
Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը ևս շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանը, որի անմիջական աջակցությամբ են կյանքի կոչվում առաջնության կազմակերպման աշխատանքները:
«Կարատեն համընդհանուր սպորտաձև է, և ամեն անգամ այն հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ նպաստ կարող է բերել տվյալ երկրի սպորտային կյանքի զարգացմանը: Վստահ եմ՝ մարզասերները կվայելեն Հայաստանում անցկացվող այս մրցաշարը»,- ասել է նա:
Կարևորելով մայիսի 7-11-ն անցկացվող առաջնության ընթացքը` բանախոսները շեշտել են նաև այն հանգամանքը, որ Հայաստանը հյուրընկալելու է նաև 2027 թ. Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը, ինչն առավել կնպաստի Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը:
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը ևս ողջունել է ներկաներին և հաջողություն մաղթել մասնակիցներին: Նա տեղեկացրել է, որ այսօր անցկացվելու Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը, որի ընթացքում ընտրվելու է նոր ղեկավար կազմը:
Բանախոսները ազնիվ պայքար և արդար հաղթանակ են մաղթել առաջնության բոլոր մասնակիցներին:
17:40 04.08.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերիշենից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ. ՀՀ ՊՆՕգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։ ...
17:36 04.08.2025
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարինՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին և վստահեցրել, որ վերջինս տարբեր տարածաշրջաններ և համագործակցության առանցքային ուղղություններ ընդգրկող իր փորձառությունը կծառայեցնի ՀՀ զարգացման օրակարգի […] ...
17:30 04.08.2025
Շատվանցի տղամարդը կամավոր հանձնել է ապօրինի հրազեն ու փամփուշտներՊետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժնի Վարդենիսի դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Շատվան գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդ և կամովին հանձնել մեկփողանի ողորկափող հրացան ու ինգնաձիգի 47 փամփուշտ: Նա հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանող հրազենն ու զինամթերքը գտել է իրենց տան տանիքը մաքրելիս։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
17:22 04.08.2025
Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարծում է, որ Նորվեգիան երբեք չի դառնա աշխարհի չեմպիոն։ Այս մասին գրում է Time-ը։ «Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա։ Եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, դա հավասար կլինի որևէ մեծ երկրի աշխարհի չեմպիոն դառնալուն։ Պատմության մեջ ամենամեծ խնջույքը կլինի։ Օսլոյում մեծ տոնախմբություն կսկսվի»,- նշել է 25-ամյա նորվեգացին։ Նորվեգիայի ազգային հավաքականը […] ...
17:16 04.08.2025
Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին […] ...
17:12 04.08.2025
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվինԱյսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...