16:40 24.09.2018
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և դրանք որակելով որպես նախորդներից «որակապես տարբերվող»:
Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ էն կողմ տար»։ Լրագրողը ԽԱՊԿ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացի դրանից՝ օպերատորի ուսից քաշել և նկարահանմանը խանգարել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձանցից մեկը։ Հույս ենք հայտնում և պահանջում, որպեսզի իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննեն կատարվածը և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։
Բարեբախտաբար, այս միջադեպը միակն է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, երբ խախտվել են լրատվամիջոցի աշխատակիցների իրավունքները։ Սա չափազանց կարևոր փաստ է, եթե հաշվի առնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ կայացած ավագանու ընտրությունների օրը գրանցվել էր ֆիզիկական բռնության 2 եւ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների 5 միջադեպ։
ԽԱՊԿ-ն իր մտահոգությունն է հայտնում նաև լռության օրը՝ սեպտեմբերի 22-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում էր իր մոնիտորինգի նախնական արդյունքները, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները փորձեցին խոչընդոտել այդ գործընթացը։
Մի կողմից դիտորդական առաքելություն իրականացնողները, հրապարակելով իրենց տվյալներն ընտրությունների նախօրեին, մեր գնահատմամբ, խախտեցին լռության օրվա պահանջը, քանի որ դա կարող էր ազդել ընտրողների կողմնորոշման վրա, մյուս կողմից՝ անընդունելի էր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ու նրա համակիրների ագրեսիվ պահվածքը, երբ նրանք սրահից վրա հասան և լեզվակռվի մեջ մտան բանախոսների հետ։ Կարծում ենք՝ այս միջադեպը նույնպես կարժանանա իրավասու մարմինների ուշադրությանը։
Այդուհանդերձ, ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ, ընդհանուր առմամբ, այս ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից նաև լրագրողների և լրատվամիջոցների համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու և անկաշկանդ գործելու առումով։ ԽԱՊԿ-ը կարևորում է այս նախադեպի տարածումը հետագա ընտրություններում»։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...