Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրվածություն կա եվրոպական ֆուտբոլում․ Լուսիանո Մարտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.02 oC

Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրվածություն կա եվրոպական ֆուտբոլում․ Լուսիանո Մարտին

21:09 16.05.2025

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի օգնական Լուսիանո Մարտինը խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` անդալուզական ակումբ հնարավոր տրանսֆերի մասին, հաղորդում է Metaratings.ru-ն:

«Ես շատ լավ եմ ճանաչում այս խաղացողին։ Մեր մարզչական շտաբը երկար ժամանակ փորձում էր Նաիրին հրավիրել Հայաստանի ազգային հավաքական, բայց նա որոշեց գալ միայն Ռուսաստանի երիտասարդական հավաքականում խաղալուց հետո։ Թիկնիզյանի մասին կարող եմ միայն ասել, որ նա բարձրակարգ խաղացող է և նրա նկատմամբ հետաքրքրվածություն կա եվրոպական ֆուտբոլում։ Ես չեմ կարող ավելի շատ տեղեկություններ տրամադրել «Սևիլիայի» հնարավոր մտադրությունների մասին»,- ասել է Մարտինը:

Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել էր, որ իսպանական ակումբը երկար ժամանակ հետևում էր Թիկնիզյանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

10:43 04.08.2025

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

Ջեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:40 04.08.2025

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

10:20 04.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

09:53 04.08.2025

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...

BACK_TO_TOP