19:35 19.05.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի քննչական վարչությունում և Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում։
Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը, տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ Լևոն Պետրոսյանը, մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, կայազորի զինվորական դատախազ Գարիկ Հայրապետյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժնի քննիչները։
Աղասի Իսահակյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Շիրակի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները։
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 4.831 քրեական վարույթ, որից 483-ը փոխանցվել է 2023 թվականից:
Քննված 4.831 քրեական վարույթից լուծվել է 3.389 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 2.198, որից 520-ը՝ 592 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1.678 քրեական վարույթ կարճվել է, որից 1.540-ը ռեաբիլիտացնող, 138-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 323-ը միացվել է, 90-ն ուղարկվել է այլ մարմին, 778-ը պասիվացվել է։
2024 թվականի ընթացքում Շիրակի մարզային քննչական վարչությունում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 167 քրեական վարույթ։
Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 3923 հաղորդում, որից 3297-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։
2024 թվականին դատարան ուղարկված, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 81 մլն 314 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 23 մլն 122 հզր ՀՀ դրամը։
2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 32 քրեական վարույթ, որից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4-ը կարճվել է, 5-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ ապացուցողական և վարութային այլ գործողությունները կատարված, 1-ը միացվել է, 1-ը՝ ուղարկվել այլ մարմին, 16-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 199 քրեական վարույթ, որից 6-ը ուղարկվել է դատարան, 80-ը կարճվել է, 67-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 3-ը միացվել է, 1-ն ուղարկվել է այլ մարմին, 42-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննվել է 25 քրեական վարույթ, որից 4-ը կարճվել է, 1 -ը՝ միացվել, 7-ն ուղարկվել է այլ մարմին, 13-ը փոխանցվել է 2025 թվականի առաջին կիսամյակ։
2025 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում լուծվել է 1 տարուց ավելի ժամկետով քննվող 381 քրեական վարույթի ընթացք, որից 55-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 253-ը կարճվել է, 23-ը միացվել է, 6-ն ուղարկվել է այլ մարմին, 44-ը՝ պասիվացվել: 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ քննվում է 1 տարուց ավելի ժամկետով 217 քրեական վարույթ:
Շիրակի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 2.337 քրեական վարույթ, որից 1442-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից։
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 2.337 քրեական վարույթից լուծվել է 733 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 518-ը, որից 143-ը մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 127-ը պասիվացվել է, 67-ը միացվել է, 21-ն ուղարկվել է այլ մարմին։
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ Լևոն Պետրոսյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում և 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում ստորաբաժանման քննիչների կողմից քննվել է 522 քրեական վարույթ, որից ավարտվել է 273-ը:
2024 թվականին ստացվել է 332 հաղորդում, որից 322-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2024 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 2 մլն 705 հզր ՀՀ դրամի նյութական վնաս, որը նախաքննության փուլում ամբողջությամբ վերականգնվել է:
2025 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում քննվել է 295 քրեական վարույթ, ստացվել Է 89 հաղորդում, որից 85-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արթուր Պողոսյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները, յուրաքանչյուր դեպքում պարզել հանցագործությունը ծնող պատճառները և պայմանները, այդ ուղղությամբ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին:
Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ քրեական վարույթներով արձանագրված պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ մարզում հսկայական անելիքներ կան, հատկապես՝ ապօրինի անտառահատումների և հանքարդյունաբերության ոլորտում:
Խորհրդակցության արդյունքներով տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։
20:41 31.07.2025
Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստինԱնգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիին համարել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը: «Մեսսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ […] ...
20:23 31.07.2025
Մյասնիկյան պողոտայում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներՀուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները հոսանքազրկել […] ...
19:54 31.07.2025
Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին հաջողություններ […] ...
19:50 31.07.2025
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...
19:46 31.07.2025
Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել էՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2024 թվականի մարտի 16-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...