«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.89 oC

«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը

08:30 21.05.2025

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները.

Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ),
Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ),
Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ),
Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ Մյուլերի անվան մրցանակ (գլխավոր ռմբարկու),
Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Յոհան Կրոյֆի անվան մրցանակ (լավագույն մարզիչ),
Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի տարվա խորհրդանշական հավաքական,
Սոկրատեսի անվան մրցանակ։
Բոլոր մրցանակների հավակնորդները կհրապարակվեն օգոստոսի սկզբին։

Տղամարդկանց «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին է։ Կանանց մրցանակին արժանացել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:11 04.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

08:02 04.08.2025

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP