Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է «Լոկոմոտիվի» ներսում առկա խնդիրների մասին․ Գոլդման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+26.09 oC

Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է «Լոկոմոտիվի» ներսում առկա խնդիրների մասին․ Գոլդման

08:00 23.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս մոսկովյան «Լոկոմոտիվում», դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից և հայտնել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը լքելու մտադրության մասին: Չնայած համացանցում տարածված լուրերին, թե նա հեռացվել է մարզումներից, Թիկնիզյանը նույն օրը մարզվել է հիմնական կազմում:

Թիկնիզյանի իրավիճակը համեմատվում է Արտյոմ Ձյուբայի դեպքի հետ: Վերջինիս ներկայացուցիչ Լեոնիդ Գոլդմանը նշել է, որ 2023-ին Ձյուբան նույնպես դժգոհություն էր հայտնել «Լոկոմոտիվի» ներքին իրավիճակից, սակայն ակումբի ղեկավարությունը անտեսել էր նրա մտահոգությունները:

«Թիկնիզյանի դեպքը կրկնում է նույն սխալը: Եթե ակումբում նրա հետ մարդկային ձևով խոսեին, նա նման հարցազրույց չէր տա: Ցավոք, «Լոկոմոտիվը» չի սովորում իր սխալներից», – ասել է Լեոնիդ Գոլդմանը:

Նա նաև նշել է, որ «Լոկոմոտիվի» ղեկավարությունը պետք է ավելի լավ կառավարի կազմի ձևավորումը, ֆուտբոլիստների հետ հարաբերությունները և պայմանագրային հարցերը: Նրա կարծիքով, Թիկնիզյանը բարձրակարգ խաղացող է, ով հետաքրքիր կլինի ինչպես Ռուսաստանի Պրեմիեր լիգայի, այնպես էլ եվրոպական ակումբների համար:

Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչ

15:40 23.05.2025

Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչ

Ըստ Marca-ի տեղեկությունների՝ Խաբի Ալոնսոն երկուշաբթի՝ մայիսի 26-ին, կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալը» 43-ամյա Ալոնսոյի հետ եռամյա պայմանագիր է կնքել։ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։ Ալոնսոն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2014 թվականներին՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի առաջնության և […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը

15:32 23.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը

Բացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6-ական դեպք՝ ֆիզիկական […] ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

15:20 23.05.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

Երևանում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։​​ Մարզերում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...

«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը

15:08 23.05.2025

«Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու մասին որոշումը: «Մադրիդի «Ռեալն» ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փախադարձ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը: Ակումբը շնորհակալ է «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին: Անչելոտին մեր 123 տարվա պատմության մեջ լավագույն ժամանակաշրջաններից մեկն է անցկացրել և դարձել է մեր պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը: Չեմպիոնների լիգայի 3 […] ...

SHANTNEWS

15:00 23.05.2025

SHANTNEWS

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

14:51 23.05.2025

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...

BACK_TO_TOP