14:31 23.05.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է:
40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»:
08:21 04.08.2025
Մեծ Բրիտանիան 132 միլիոն դոլար կծախսի անօրինական միգրացիայի դեմ պայքարի համարՄեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 132 միլիոն դոլար կծախսի Լա Մանշով անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար, հաղորդում է The Guardian թերթը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։ «Նախարարները լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 132 միլիոն դոլար) կծախսեն Լա Մանշի անցումների սահմանափակման միջոցառումների վրա, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ կնքված (միգրանտների փոխանակման վերաբերյալ) համաձայնագրի շրջանակներում», – գրում […] ...
08:11 04.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:02 04.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...