20:05 27.05.2025
«Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է». այս վերնագրով հոդվածը հրապարակել է իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը:
Աղբյուրը հիշեցրել է, որ 36-ամյա Մխիթարյանը երկու տարի առաջ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղադաշտ է դուրս եկել վերջնամասում, քանի որ նոր էր ապաքինվել ազդրի վնասվածքից: Մխիթարյանը անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով էլ 2019 թվականին Լոնդոնի «Արսենալի» կազմում բաց էր թողել «Չելսիի» դեմ Բաքվում կայացած Եվրոպա լիգայի եզրափակիչը:
Այժմ Մխիթարյանն առանց խնդիրների, «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 38-րդ տուրի խաղում հանգստի հնարավորություն ստանալուց հետո «Ինտերի» կազմում պատրաստվում է ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակչին:
Մխիթարյանը ևս մեկ հնարավորություն ունի Կոնֆերենցիաների լիգայի ու Եվրոպա լիգայի տիտղոսներին ավելացնելու Չեմպիոնների լիգայի գավաթը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը կարող է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը նվաճել է երեք եվրագավաթները` մասնակցելով բոլոր եզրափակիչներին:
Հայ կիսապաշտպանը 2021/22 մրցաշրջանում իտալական «Ռոմայի» կազմում նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, իսկ 2016/17 մրցաշրջանում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարձել էր Եվրոպա լիգայի հաղթող:
Այս եզրափակիչը շատ կարևոր կլինի Մխիթարյանի համար, քանի որ փորձառու ֆուտբոլիստը վերջերս չէր բացառել մրցաշրջանի ավարտից հետո կարիերայի հնարավոր ավարտը: Նրա պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին, բայց Մխիթարյանը կարող է մեկ տարի շուտ հեռանալ սպորտից:
Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենում:
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...
21:44 27.05.2025
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ ՔուլսինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...